Ոսկերչական արվեստը քայլում է տեխնիկական առաջընթացին համահունչ: Մեր օրերում թանկարժեք պարագաները կարող են կիրառվել նաև առօրյայում, գրում է style.rbc.ru-ն:
Իտալական Roberto Cavalli ապրանքանիշը ստեղծել է թանկարժեք կուլոն կրիչ, որի գինը կազմում է 570 դոլար:
Cartier ընկերությունը պալադիումից և սև լաքից պատրաստված USB-կրիչներ է արտադրել, որոնց արժեքը կազմում է 800 դոլար:
Ֆրանսիկան XVIII դարի ոճը արտացոլվել է Chirita ընկերության 64 Gb ոսկեջրած կրիչներում, որը կարելի է ձեռք բերել 1255 դոլարով: Հավաքածույում նախատեսված է միանգամից 3 կրիչ, որոնց համար առաջարկվում է յուրահատուկ պատյան:
Սակայն թանկարժեք կրիչների մեջ առաջատարն է Mii Stor ICE+ -ը, որը զարդարված է սպիտակ ոսկով, 462 ադամադով և ունի 8 GB հիշողություն: Սարքն արժե 23.000 դոլար:
Իսկ Apple ընկերությունը մեկ օրինակով առաջարկում է Touch Supreme iPod, որի համար օգտագործվել է 149 գրամ ոսկի և որի արժեքը կազմում է 213.000 դոլար, կամ էլ ամբողջովին ադամանդապատ iPod` 31.000 դոլարով: