ՀԱՐՑՈՒՄ

  
  
Ձեզ դուր գալիս է մեր կայքը???
  
  
javascript:; javascript:;
        
Ընդհանուր պատասխաններ: 307
  

ՄԻՆԻ-ՉԱՏ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն Են 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Реклама на сайте

.

           Աֆորիզմներ






Չէ ասեղ չէ սերը, որ թաքցնես, Իսկ թե ասեղ է նա` Աչք է ծակում. Իսկ թե ասեղ է նա Հենց թաքցնես` Քո ցանկությանն ընդդեմ կհագցնես Պոչին երկար մի թել, Որ երևա իսկույն: Մենք ասեղը թելել բնավ չենք էլ փորձել: Բայց ինչ⦊ Դուրս է գալիս` Հիմար բան ենք գործել. 
***

Սերը՝ գետ է, քեզ կտանի, պետք է լողալ իմանաս...Սերը՝ նետ է, քեզ կսպանի, պետք է ցավին դիմանաս :
***

Շա՜տ բան եմ ուղղում, շատ ու շատ բան էլ դեռ պիտի ուղղե՛մ քո մե., Բայց ձեռք չեմ տալիս ու ձեռք չեմ տալու... լոկ քո ծիծաղին: Ա՜խ այդ ծիծաղը, այդ անուղղելի՛ն, որով ծիծաղելիս Քո եղած- չեղած պակասներն ես դու մոռանալ տալիս...
***

- Այդ ի՞նչ է ձեռքերիդ մեջ: - Երջանկություն: - Իսկ ինչո՞ւ է այն այդքան փոքր: - Որովհետև, երբ երջանկությունը մեր ձեռքերում է, այն շատ փոքր է թվում, և միայն կորցնելուց հետո ենք մենք հասկանում նրա իրական արժեքը
***

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՆՐԱՆՔ ՉԵՆ ՈՎՔԵՐ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՁԱԽՈՂՎՈՒՄ, ԱՅԼ ՆՐԱՆՔ ՈՎՔԵՐ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՀԱՆՁՆՎՈՒՄ
***

Երբ հեռանում ես, քեզանից հետո Նոր եմ հասկանում մենության ուժը : Երբ հեռանում ես, քեզանից հետո Նոր եմ հասկանում քո գոյությունը: Երբ հեռանում ես, քեզանից հետո Ես հասկանում եմ, որ կյանքը սուտ է
***

ՄԱ'ՅՐ ԻՄ, ԵՐԱՆԻ ԱՇԽԱՐՀԸ ՉԱՓՎԵՐ ՔՈ ԽԱՂԱՂ ՍՐՏՈՎ, ԵՐԱՆԻ ՄԱՐԴԻԿ ԻՐԱՐ ԺՊՏԱՅԻՆ ՔՈ ՋԵՐՄ ԺՊԻՏՈՎ..
***

Ես պիտի գոռամ, պիտի պայքարեմ, Պիտի պայքարեմ մեր սիրո համար, Ու դու էլ ինձ հետ ու ինձ հավասար: Թող ամբողջ աշխարհն այսօր իմանա, Այսօր իմանա և հիշի ընդմիշտ` Քեզ` հոգիս, երբեք ես չեմ մոռանա, Չկա մեր սիրուն հավասար ոչինչ
***

Մարդ կարող է ապրել իբրև արքա, կամ իբրև դատավոր, բայց նա պետք է մեռնի իբրև մարդ:
***

Իմ արցունքները թեպետ չեն հոսում, Բայց ինքը սիրտըս արցունքով է թաց...
***

Մնա, որ ապրեմ, ճախրեմ քեզանով, Թեկուզ` երազում և կամ` մի թևով... Միայն թե զգամ, որ խենթիս կյանքում Շատ հեռուներից լույս է ճառագում... Մնա, որ հոգիս անվերջ սավառնի, Աչքերիս լույսը որ չպակասի.Իսկ թե որոշես մի օր էլ գնալ` Սրտիս զարկերը, ՀՈԳԻՍ, քեզ հետ տար.
***

Իմ ու քո միջև չկա հաշտություն , Կան լոկ գրազի մեկնված ձեռքե~ր ... Իմ ու քո միջև որքան անանուն , Անծանոթ բան կա...որ դու չգիտես ..
***

եթե մի օր հարազատ մեկի Անունն իմ անվան հետ դու շփոթես`Կարոտ կկոչես... Ու եթե տխրես` տեսնելով մեկին Տողեր գրելով պատուհանիմոտ, Նորից ու նորից կոչիր դա կարոտ...
***

«Կյանք չի՜ հասկանում»,- լսում եմ անվերջ... «Ե՞րբ պիտի ախր դուրս գա մարդամեջ»... «Ե՞րբ պիտի ախր հասնի սա դիրքի»... «Ե՞րբ պիտի կյանքը հասկանա կարգին»..
***

Երջանիկ է այն կյանքը,որը սկսվում է սիրուց ու ավարտվում կրքով.....
***

Ես լոկ կարող եմ ձեզ սիրե՜լ... այսքա՛ն...
***

Մի քայլ... ու Դու երջանիկ ես, Մի քայլ... ու Դու կսիրվես Մի քայլ, ու իմ աչքերի մեջ Արեգակներ կտեսնես... Ու կասեմ քեզ. «Բարով եկար երջանկություն, Բարով եկար երազանք, Արևաբույր շուրթերիդ մեջ Ինձ բերեցիր մի նոր կյանք...»
***

Հոգին համր է,նա ձայն չունի, չի կարող գոռալ և դրա համար էլ ստիպված է դիմանա՜լ, դիմանալ՜... դիմանա՜լ:
***

Գտա քո հոգին հազարի միջից, Իսկ մյուս հազարից քո սիրտը գտա, Խոսքերդ լսեցի մեկ ուրիշ շուրթից, Բայց քո աչքերից հավերժ չգտա
***

Սուտ է, երբ ասում են, թե ցավը ժամանակի ընթացքում բթանում է: Սուտ է, երբ ասում են, թե ցավը անցողիկ կատեգորիա է: Ցավը միշտ նույնն է մնում, մարդն է ավելի ուժեղ դառնում դրան դիմանալու համար: Ուզում եմ ուժեղ լինել:
***

Եթե աշխարհիս ճանապարհները Լինեին միակողանի լոկ գալու համար Եվ ոչ գնալու... Դու ինձ կարող ես հիմա չլսել. Եվ մի էլ լսիր. Գնա... Որ ինքդ նույնը հասկանաս Եվ հասկանալով նաեւ հասկացնես, Որ աշխարհումս ճշմարտությունը չի հետազոտվում, Ճշմարտությունը ապրվում է
***

Ինչ էլ որ լինի՝ Հիշելու բան կա. Քե՛զ մոտ ավարտվեց Սիրո ուսումըս։
***

Սերը մեր զոհ գնաց - իմ ու քո հպարտության
***

Եվ ձյան մեջ ինչ-որ բուրմունք կա գարնան...
***

Կյանքում պետք է ձգտել առաջ անցնել ոչ թե ուրիշներից, այլ ինքն իրենից.
***

Երանի նրան,ով մարդկանց գլխապտույտ է պատճառում, ԵՎ ՎԱՅ ՆՐԱՆ, ով պատճառում է սրտխառնուք...
***

Գուցե մի օր ես կարողանամ բաց թողնել իմ ներսում ապրող թիթեռներին, որ թևերով անվերջ քերծում են սրտիս պատերը: Ինչո՞ւ նրանք էլ մյուսների պես մեկ օր չեն ապրում. . . .
***

Լռեք... Լռեք բոլորդ...Լռիր նաև դու`"Ես",... Գալիս եմ Քեզ մոտ իմ Խաղաղություն....
***

Երբեմն մարդիկ արտասվում են ոչ թե որովհետև թույլ են, այլ որովհետև չափազանց երկար ժամանակ ուժեղ են եղել.........
***

Անօգուտ կյանքը անժամանակ մահ է
***

Եվ կեղծիքին պատրաստ եղիր, Եվ ստերի սուտ լինելուն, Եվ սուտն իբրև ճշմարտություն Քարոզողին հավատացրու, Որ սուտ է նա ճշմարտորեն` Վայրի է դեռ անտառը մեր:
***

Իմաստուն խոսքեր սովորեցի ես, Որ հրապուրեմ զորությամբ մթին, Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ, Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։
***

ԱՐԻ՜, ՆՈ՛Ր ՏԱՐԻ,ԲԱՅՑ... ԱՅՆՊԵ՛Ս ԱՐԻ, ՈՐ ԱՎԵԼԱՆԱ ԱՇԽԱՐՀԻ ԲԱՐԻՆ 
***

Սերը դա կարոտն է, անքուն գիշերներ, Պարգեվ է, պատիժ է, դառը արցունքներ: Սերը մի մարմին է, մի սիրտ, մի հոգի, Երբ չունես պահանջ ուրիշ ոչ մեկի
***

Կյանքը գեղեցկություն է, հիացիր. Կյանքը երջանկություն է, ճաշակիր. Կյանքը երազ է, իրագործիր. Կյանքը մարտահրավեր է, դիմագրավիր. Կյանքը պարտականություն է, կատարիր. Կյանքը խաղ է, խաղա. Կյանքը թանկ է, գուրգուրիր. Կյանքը հարստություն է, պահիր.
***

ՍԵՐԸ չի մեռնում,նա միշտ ապրում է, ՍԵՐԸ պայքարում,ու միշտ հաղթում է, ՍԵՐԸ պայքար է,ՍԵՐԸ տանջանք է, Բայց միևնույնն է,ՍԵՐԸ դա կյանք է
***

Սիրել, սպասել, արտասվել, ժպտալ, Սիրողին պաշտել, անսերին խղճալ, Փշերից ծակվել չհուսահատվել, Մերժվել և երբեք մերժողին չատել: Ծիածան գտնել հեղեղն անցնելով, Երջանիկ լինել երջանկացնելով, Տալ ու նվիրել, ոչինչ չստանալ, Չսիրված լինել, չնվաստանալ, Սերը համարել լեռ
***

Պատահաբար պատահածից գոհ եմ այնքան,որ միամիտ ու կուրորեն գտանք իրար:Ես զգացի որ աշխարհում թանկ ու ազնիվ ամեն լավ բան պատահաբար է թև առնում ու մեզ գտնում պատահաբար:Ուստի կյանքում օրինավոր մեզ մնում է մի ճանապարհ,պատահաբար գտած սիրով երջանկանալ հավերժաբար..
***

Երբ մարդկանց հետ բարեկիրթես լինում,նրանց թվում է,թե արժանի են դրան,բայց երբեք չեն մտածում,որ դա բխում է քո դաստիարակությունից:
***

Ես քեզ կասեմ... ... Զարհուրելի~ խոսքեր կասեմ: Կասեմ, որ դու միշտ ինձ հետ ես, Միշտ ինձ հետ ես, Ինչպես ծուխը ծխախոտի` Բերնիս վրա, Հագուստիս մեջ, Իմ թոքերում
***

Անտանելի՛ ահեղ բան է, Երբ խղճում է մարդն ինքն իրեն: Որովհետև մարդը մարդ է հենց այնքանով, Որ մշտապես ելք է ճարում` չընկճվելու:..
***

Կանայք կարող են անտարբեր մնալ տղամարդու սիրո, նրա փառքի, նրա գեղեցիկ արտաքինի, նրա հարստության նկատմամբ, բայց նրանք անկարող են չհմայվել նրա ճարտախոսությամբ, եթե այն իրենց է ուղղված
***

Կանայք կարող են անտարբեր մնալ տղամարդու սիրո, նրա փառքի, նրա գեղեցիկ արտաքինի, նրա հարստության նկատմամբ, բայց նրանք անկարող են չհմայվել նրա ճարտախոսությամբ, եթե այն իրենց է ուղղված
***

Բա՜րև, Ժպիտ... Վաղուց է, որ չենք տեսնվել. Ինչպե՞ս ես, Ժպի՜տ... Իսկ ես տխուր եմ առանց քեզ, գիտե՞ս. Այս ամպրոպները դեղնագույն կյանքի կարկուտ են նետում, ու կոտրատու՜մ են պատուհաններս. Որտե՞ղ ես, Ժպի՜տ
***

Կյանքտ խելացի մարդկանց հետ կապիր, Անխելքից հեռու փոշիտ թոթափիր, Իմաստունը թե քեզ թույն տա` Խմի'ր, Հիմարից մեղր ել ստանաս` Թափի'ր
***

Ու կգա մի պահ, կնկատեք, որ հասակ եք առել, Բայց անցյալն, ավա՜ղ, ետ վերադարձնել արդեն չեք կարող, Եվ այսպես կանցնեք կյանքը` հիշելով օրերը ջահել... Ո՜վ, մա՛րդ արարած, բնության դեմ միշտ եղար անկարող
***

Qroj jerm srtum,ka mi surb anun...Nran ashxarhum Exbayr en asum....
***

Սիրտս տանջվու՜մ է, անհանգստանում, Ինքն իրեն խոսում, ինքն իրեն` լռում: Ինչո՞ւ է այդպես սիրտս տառապում Այդ տառապանքը ինչպե՞ս է կոչվում... Չեմ հասկանում թե ի՞նչ է կատարվում Միայն կարծում եմ, որ իմ մեջ անվերջ Կարո՜տն է... խոսում
***

★↘..gIrQs PaKuM eM u aSuM << sIrUm Ei QeZ >> ``` axoTuM aStCuN vOr ELi MeKiN sIrEm Qo PEsssss`S..★
***

Խոսելուց առաջ լսի՛ր: Գրելուց առաջ մտածի՛ր: Ծախսելուց առաջ վաստակի՛ր: Աղոթելուց առաջ ների՛ր: Վիրավորվելուց առաջ զգա՛: Ատելուց առաջ սիրի՛ր: Նահանջելուց առաջ փորձի՛ր: Մեռնելուց առաջ ապրի՛ր:
***

Ինչո՞ւ ենք մենք մի պահ կուրանում Ինչո՞ւ ենք միայն հետո հասկանում թե ո'վ էր արժան,բայց ընտրեցինք ում....
***

TaPviiiiR anDzreeV...Ev aMeN incH MaQrir u TaR...!*XarNvir Du im ArcunQin ev im DemQoV hosir DanDax...!*..TapVir AnDzreV...Ev im TanJvaC SrTi HaMaR exiR @nKeR...!Qo dzerQeroV im achQeR@ ayNpeS MaQriiiR,,,Vor im DemQin vocH mi andzreV eL cHmNa...Hosir anDzrev
***

Եթե կարող ես լինել արծիվ,մի ձգտիր դառնալ առաջինը`ագռավների մեջ:
***

Երբեմն լռությունը կարող է ասել շատ ավելին,քան բառերը, բայց բառերում էլ հնարավոր է լսել լռություն ...
***

Ես սիրում եմ քո բացակայությունը, Նա ինձ փրկե՛լ է մենակությունից, Նա միշտ ինձ հետ է... Սիրում եմ նաև լռությունը քո բացակայության, Այն, որ նշանն է նրա անկաշառ համաձայնության։ Բացակայությունը քո բարի է այնպես, Հոգատար այնպես, որ Խավարում իսկ հետևում է ինձ։ 
***

Կան մարդիկ կյանքում դիմակ են հագած,Կան նաև մարդիկ հոգնած են տանջված,Կյանքը բարդ գիրք է,էջեր կան թերթված, Թերթված էջերում շատերն են անցած.
***

ՈՎ ԲԱՑԻ ՊԱՏՎԻՑ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԻ: ՆՇԱՆԱԿՈՒՄ Է` ՈՉԻՆՉ ԷԼ ՉՈՒՆԻ:
***

Սերը նման է ջութակի: Մեղեդին կարող է ժամանակ առ ժամանակ դադարել, սակայն լարերը մնում են հավերժ:
***

Ես լռում եմ,ես չեմ ուզում խոսել ոչինչ... Իմ լռությունը դատարկություն չէ, այն լցված է իմ ներաշխարհի պատկերներով ու ձայներով, իսկ ձայները աղմուկ չեն, նրանք ներդաշնակության մեջ արտահայտում են ավելին, քան կարելի է ասել լսելի խոսքերով
***

Կյանքն է արդյոք ինձ հետ դաժա՞ն, Թե՞ ես կյանքից չեմ հասկանում: Բարձրացնում է նա ինձ վերև Ու այնտեղից ցած գլորում: Թևեր տալիս ու այն այրում, Հույս է տալիս ու այն խլում: Կյանքն է արդյոք ինձ հետ դաժա՞ն, Թե՞ ես կյանքից չեմ հասկանում:
***

Bayc qo hogin es haskanum em,chuni ashxarh@ qez nman...
***

Ես մեծարում եմ այն մարդուն,որն ընդունակ է ժպտալ դժբախտության դեմ,ուժ հավաքել վշտի մեջ և արիության աղբյուր գտնել դատողություններում:
***

Ոմանց ջնջում ես կյանքիցդ, ինչպես կավիճը գրատախտակից… Ոմանց մի կերպ ես սրտիցդ պոկում…Առանց ոմանց դու երջանիկ ես… Իսկ առանց ոմանց հազիվ ես ապրում
***

Դժվար է երջանկությունը պահել երկու ձեռքերով, երբ աչքերիդ մեջ արցունքի կաթիլներ կան...
***

Հարցը նրանում չէ, որ ես սկսել եմ քեզ քիչ սիրել, ուղղակի ես սովորել եմ ինձ գնահատել
***

Ասում են`աչքերդ միշտ փայլում են,առանց նկատելու,որ դրանք թախծում են...Ասում են`ժպիտդ խենթացնում է,առանց նկատելու, որ այն դիմակով է....Ասում են`ձեռքերդ ում էլ որ գրկեն գուրգուրելու են,առանց նկատելու,որ նրանք լոկ աղոթում են.
***

Հեռու-մոտիկ,մեծ ու փոքրիկ ինձ հարազատ ու թանկ մարդիկ կուզեմ լինեք միշտ երջանիկ, կուզեմ Աստված ձեզ պահպանի չարիքներից այս աշխարհի,
***

Հնարաւորի և անհնարինի միջև տարբերութիւնը պայմանաւորուած է մարդու վճռականութեամբ
***

mi vaxecir,erb inch vor mekin korcnum es,menq chenq korcmum nranc ovqer petq en mez ays kyanqum,menq korcnum enq nranc ovqer trvacen mez porci hamar,mez het mnumen nranq ovqer jakatagroven mez trvac..
***

Շուրջս այնքան շատերը կան,որ ընդունակ են փոխարինել քեզ...բայց չկա մեկը,որ ընդունակ կլինի դառնալ "Դու".
***

Կյանքը գիրք չէ, որ ուզածդ էջը բացես ու կարդաս, Կյանքը ինքն է բացում այն էջը' որը որ ինքն է ուզում, Այդ էջերը թերթում է ճակատագրի ՔԱՄԻՆ
***

Երանի՜ մի պահ դառնամ ուրվական Թեկո՜ւզ մի վայրկյան...Թեկո՜ւզ ակնթարթ...Բայց հիմա՜ դառնամ... Կանգնեմ քո առջև ու լո՜ւռ շշնջամ. -Կարոտո՜ւմ եմ քեզ
***

Գիտե՞ս, սիրելի՜ս Նա` իմ կարոտը, խոստացե՜լ է ինձ Որ մի օր, հույսից թևեր առնելով Իմ ու քո միջև կամու՜րջ դառնալով Միավորելով` օրհնելո՜ւ է մեզ… Ու միասին ենք մնալու այդպես, Հավե՜տ անբաժան` Երրորդության պես… Դո՜ւ, հաղթանակած իմ կարոտն ու... Ե՜ս…
***

Էլ ի՞նչ մնաց,որ ի՜նչ անեմ,սիրելի՛ս:Մնաց գոռա՜լ,թե երկուսիս՝ ինձ ու քեզ,հարկավոր չէն՛ հարկավոր չէ՛ իսկապես.Մե՛նք ենք իրար հարկավոր.
***

.Գիտեմ .ուզածս անհնարինն է...... Բայց ես ուզում եմ....... ՈՒզում եմ գոնե մի պահ մանկանալ..... Եվ գոնե մի պահ կարոտ չունենալ.
***

Իմ սրտից պոկված մի կտոր կարոտ Հեռվում մոլորված քեզ է որոնում, ՈՒ քեզ թվում է,թե ամեն գիշեր, Քո պատուհանը քամին է ծեծում... Քնիր սիրելիս,ու երբ արթնանաս, Գուցե հասկանաս, Որ դռներիդ մոտ լուռ պահակել է, Անքուն մնացած մի կտոր ԿԱՐՈՏ
***

Եթե ամուսնությունը լավ բան լիներ ռուները չէին ասի "Брак"
***

Ոչինչ այնպիսի պարզությամբ աչքի չի ընկնում, ինչպես մեծությունը, լինել հասարակ, հենց նշանակում է լինել մեծ:
***

Բայց ես սիրում եմ ինքս ինձ սիրել... իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ..
***

Ինչու՞ է նաև այնպես պատահում Ինչ հարկավոր է քիչ է պատահում, Իսկ ինչ-որ պետք չէ, կա ամեն քայլում: Ինչու՞ ասացե՛ք, նոր հանդիպելիս Ոմանք անբիծ են իրենց ցույց տալիս Բայց հակառակն են հետո դուրս գալիս: Ովքեր իրար հետ կապրեին սրտանց, Ինչու՞ են հաճախ լինում անջատ
***

Յուրաքանչյուր հաջողակ մարդ ունի ցավոտ պատմություն:Յուրաքանչյուր տխուր պատմություն ունի իր ուրախ վերջը:Ընդունիր ցավը և պատրաստ եղիր հաջողության
***

Աստված իմ,ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ,ես խնդրում եմ…ուժ`ամեն օրվա համար:Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը…
***

Չխոնարհվե՛ս ու չնկճվե՛ս, Ոչ մի անգամ մարդկանց առաջ, Քեզ չեն ների եթե ընկնես, Եթե ընկնես, վեր կաց նորի՛ց, Քեզ բարձրացնող ձեռքեր չկան, Վար իջեցնող ձեռքերն են շատ: Չվախենաս ուժեղների՛ց, Վախկոտներից վախեցիր միշտ,- Շներն էլ են առյուծանում իրենց վախից:
***

Փողը և ժամանակը ամենածանր բեռն է կյանքում: Առավելապես դժբախտ են նրանք, ովքեր դրանցից ունեն ավելի շատ, քան կարող են օգտագործել:
***

Իմացիր բառերի արժեքը. դրանցից ամեն մեկը քեզ համար վերջինը կարող է լինել։
***

Երբ ես լուռ էի,քո ձայնը միշտ էր լսվում,դու ամեն ուր էիր: Երբ որոշեցի խոսել անհետացար:ՈՒր ես չկաս?Չէ որ կայիր?
***

Մեզ վիճակվեց- և մենք հանդիպեցինք կյանքում, Վաղ գարուն էր: Ձնհալ: Կարծես օդն էր գինով: Եվ մենք` երկու ցավի, երկու դավի ճանկում` Բռնկվեցինք մի նոր, չկրկնվող սիրով: Ու վիճակվեց... ապրել մեկս մեկից բաժան, Մեկս մեկի համար, առանց մեկս մեկի.
***

Սարսռում եմ հալվող-հալվող քո հպումից, Ու պաղ քամուց, և այն մտքից, Թե... կարող եմ քեզ կորցնել...
***

{ՀԱՅՐԻԿ Սիրտդ տալիս էիր, աշխարհի մարդկանց , Քո վառ արևի, շողերով լցված : Թե լսում են թռչունները, որ երկինք են բարձրանում, Տարեք սրտիս ի՛մ խոսքերը , Ասեք շատ եմ կարոտում : Թ՛ե լսում է, տեր Աստվածը ՝ փառավորված երկնքում Աղաչանքն է իմ ուզածը Հորս՝ պահիր դրախում
***

Du indz kpntres erb es chem lini,kangnac amenur qo champi vra,erb menakutyan lalkan urenin kteqvi mi or qo champi vra,dzayns klses heru dzoreric,inchpes heracox gnacqi suloc sarsurov ktas anuns noric u unayn huysov knetves poxoc, bayc es chem lini ...
***

Ասում են թույնով կենաց չեն խմում⦊ Իսկ ես կխմեմ⦊ Հանուն այս խաղի այս կեղտոտ խաղի, Որ հիմարաբար սեր էինք անվանում
***

-MaM jUr KbErEs?... -DzErEl UnEs VoTeL uNeS,gNa XmI... -4e MaM dU bEr... -AsEcI 4e...GnA xMi... - MaM dE lAaAvV eLi BeR... -aRdEn JxAyNaCnUm Es...HeSa GnAlUeM pOLi PeD@ bErEm QeZ cEcEm... - MaM dE vOr GnAS pOLi PeDi,dZeRi HeTeL jUr KbErEsSsS.♥
***

Աչքերն են սրտի հայելիները, Նրանք են խոսում, ոչ թե բառերը,Աչքերն են ասում, որ էլ չեն սիրում, Աչքերն են ասում`սիրում եմ,սիրում... Աչքերն են թախծում, երբ տխրություն կա,Առանց աչքերի քաղցր սեր չկա...
***

Ես եմ ,դու ես, ես ու դու Գիշերում այս դյութական, Մենք մենակ ենք, - ես ու դու. Ես էլ դու եմ` ես չըկամ... Չըկան օրերն ահարկու, Չըկա ժամ ու ժամանակ, Ուրվական ենք մենք երկու Միշտ իրար հետ,միշտ մենակ... Մոռացել ենք անցյալում Տրտունջք,թախիծ ու խավար.- 
***

Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ, Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր: Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:
***

Սառը,մութ սենյակ Ու դատարկ սեղան,Երկու վառվող մոմ:Սառը պատուհան:Իսկ գոգին նստաց թախծոտ աղջնակ:Մեղմ հոսող անձրեվ Ու թախծոտ աչքեր:
***

Pahpani en axjkan ov qo hamar lacuma....Vorovhetev astvac pahpanuma qez henc ira arcuqneri hamar...
***

Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,Դու էլ հիշի’ր,Որ երբ իզուր հարց չեն տալիս`Սուտ պատասխան չե~ն ստանում:Եվ դու բնավ իմ այս խոսքից մի’ վշտանա,Այլ մտածիր,Թե ջրհորի մութ խորության չափման համար Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում:
***

Ապրած տարիների խարույկից մարդ պետք է կրակ վերցնի,այլ ոչ թե մոխիր:
***

Հրեշտակները այն անվանում են երկնային նեկտար, սատանաները` դժոխային տանջանք, իսկ մարդիկ` սեր
***

Erb tesnum em qez, jptum em es.bayc du chgites vor pashtum em qez
***

Arev@ xamrum e, erb du jptum es.Erkinq@ ampum e,erb du txrum es.Astxer@ mernum en erb du qnum es.Isk es karotum em erb du hervum es
***

...Մարդը նրանով է մարդ,որ երբեմն պիտի դուրս գա իր ափերից,պիտի ըմբոստանա իր ճակատագրի դեմ,պիտի ասի բաներ,որ մնացած օրերին խեղդում է իր մեջ ,թեպետ հետո նաև պիտի հանդարտվի `ինչպես ծովը միչև...... մինչև հաջորդ ալեկոծություն.....
***

Կան քայլեր , որոնք չի կարելի ներել...կան բառեր, որոնք հնարավոր չէ մոռանալ...Կան պահեր , որից հետո քեզ համար ամենամտերիմ մարդիկ արժեք չեն ունենում:Կան մարդիկ կյանքում դիմակ են հագած,Կյանքը բարդ գիրք է,էջեր կան թերթված,Թերթված էջերում շատերն են անցած ..
***

Կանցնեն տարիներ, տարիների հետ, Շուրթերդ գուցե ինձ չկարոտեն, Բայց դու իմացիր, որ շուրթերը իմ, ԻՆՁ ու ՔԵԶ համար պիտի աղոթեն..
***


 
 
                     1   2   3   4   5     

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ և ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՐԵԼ ՄԵԶ Xar2.do.am@mail.ru ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻՆ:

Like Like We Like

Օրացույց

«  Նոյեմբեր 2024  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

ԴԻՏՈՒՄՆԵՐ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐ



Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

ՄԵՐ ԲԱՆՆԵՐԸ


Create your own banner at mybannermaker.com!

Վերցնել Կոդը

Клик

Կայքը Վաճառվում Է


Բոլոր իրավունքները պաշտպանված են ©2011-2012



Current Position
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ կայքին հարկավոր են ՄՈԴԵՌԱՏՈՐՆԵՐ,ցանկացողները գրեն ՄԻՆԻ-ՉԱՏՈՒՄ