LinguaLeo.ru ինտերնետային կայքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել անգլերեն լեզվի իրենց բառապաշարը և գործնականորեն կիրառել իրենց գիտելիքները: Դա կարող են անել Vimeo, YouTube, LibriVox, DotSub, Google և այլ ինտերնետ ռեսուրսների օգնությամբ: LinguaLeo.ru-ի միջոցով անգլերեն սովորողները հնարավորություն կունենեն օգտվել մեդիա ռեսուրսներից՝ դիտել տեսագրություններ` ունենալով տեսագրությունների տեքստը, կամ լսել աուդիո ձայնագրություններ: Կտրվեն գործիքներ, որոնց օգնությամբ սովորողները ավելի հեշտ կյուրացնեն նոր բառապաշարը:
Ուսումնական գործընթացը սկսվում է հետևյալ կերպ՝ մտնելով այս կայք՝ սովորողներին տրվում է թեսթ նրանց լեզվական գիտելիքների մակարդակը որոշելու համար: Դրանից հետո ծրագիրը կազմում է ուսումնական պլան լեզուն սովորելու համար: Հաշվի է առնվում նաև այն, թե որքան ժամանակ է հատկացնում ուսանողը տվյալ մակարդակը սովորելու համար: Ուսումնական պլանի շրջանակներում կայքը ունի բազմաթիվ երգեր, տեսագրություններ, տեքստեր և այլ նյութեր: Մի խոսքով, եթե ցանկանում եք զարգացնել անգլերեն լեզվի ձեր բառապաշարը, ապա փորձեք այս ծառայությունը: