ՀԱՐՑՈՒՄՄԻՆԻ-ՉԱՏՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՕնլայն Են 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0 ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆРеклама на сайте |
Հավանեցիք ??Կիսվեք Ընկերների հետ Տղաների անուններ Աբգար համարվում է հայերեն բառ և նշանակում է իբրև "ավագ այր": Աբել (Հաբել) բառից է և նշանակում է "սուգ": Այժմ տարածված է Աբել ձևով: Ըստ "Աստվածաշնչի" Ադամի երկրորդ որդու անունն է: Աբրահամ նշանակում է "բազմության հայր" կա նաև Abram իբրև "բարձր հայր": Ադամ ստուգաբանվում է իբրև "երկրային", "մարդ": Ազատ հայերեն ազատ բառից է: Շատ տարածված անուն է: Ազնավուր հայերեն "ազն" արմատից է, որը նշանակում է "երևելի մարդ", "հսկա", "դյուցազն": Աթաբեգ (Աթաբեկ) թուրքերեն Atabeg կազմված է ata (հայր) և beg (իշխան) բառերից: Նշանակում է (հայր կամ դաստիրակ): Ալբերտ նշանակում է (ազնվափայլ): Այս անունը Albert ձևով այժմ տարածված է Եվրոպայում: Ալեքսան Ալեքսանդր անվան կրճատ ձևն է: Ալֆրեդ ֆրանսերեն Alfred անունից գեղարվեստական գրականության ազդեցությամբ: Ահարոն ստուգաբանվում է իբրև (լեռնական), (ուսուցանող) կամ (իմացող).Սրա կրճատ ձևն է Հարոն: Աղասի թուրքերեն Agasi (տեր), (տիրակալ իշխան): Այժմ տարածված է Աղաս ձևով: Անաստաս հունարեն Անուն է: Նշանակում է (հարություն) (մեր Հարություն անունը սրա թարգմանությունն է ): Անդրանիկ հայերեն. Անդրանիկ բառից է, որը նշանակում է (ավագ), (մեծ), (երեց): Անդրեաս հունարեն Andreioss անունն է, որ նշանակում է (առնական), (խիզախ), (հանդուգն): Անտոն լատիներեն Antonius անունից նշանակում է (առաջնորդ): Անուշավան այս անունը ստուգաբանվում է իբրև (անմահ հոգի): Ոմանք էլ դիտում են որպես անուշ և ավան (գյուղ) բառերից կազմված մի անուն: Աշոտ այս անվան հիմքը Մ. Խորենացին համարում է հին հրեական asud ձևը: Առաքել գրբարյան Առաքեալ բառից է. Նշանակում է (ուղարկված), (պատգամավոր), (դեսպան): Ասատուր հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որը գործածական է նաև այսօր: Ասպետ հայերեն Ասպետ բառից է,որը պարսկական փոխառնություն է. Նշանակում է (ձիավոր իշխան): Ավագ հայերեն Ավագ բառից է, որը նշանակում է (մեծ), (տարեց): Ավետ հայերեն Ավետիք բառն է, որը նշանակում է (հաճելի լուր), (բարև), (աչքալուսանք): Ավետ հայերեն Ավետիք բառն է, որը նշանակում է (հաճելի լուր), (բարև), (աչքալուսանք): Ավետ հայերեն Ավետիք բառն է, որը նշանակում է (հաճելի լուր), (բարև), (աչքալուսանք): Ավետիս հին հայերեն ավետիք բառի հարցական հոլովաձևն է, որ գործածվում է իբրև անձնանուն նույն նշանակությամբ: Ավետիք հայերեն Ավետիք բառից (հոգնակի): Բավական տարածված անուն է. Սրա փաղաքշական ձևերն են ` Ավո, Ավիկ: Ատոմ հայերենի մեջ գործածական է հնագույն ժամանակներից մինչև օրս: Արա Արան գարնան, բուսականության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր: Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է ակկադա-շումերական լեզուներից և նշանակում է (անտառ), (արտ) և այլն: Արամ ըստ Մ. Խորենացու Արա Գեղեցիկի հոր անունն է: Նշանակում է (վսեմություն) կամ (բարձրություն): Այժմ շատ տարածված անուն է: Արայիկ հնագույն Արա անունն է` իկ փաղաքշական ածանցով: Արբակ Ծագումով հրեական անուն է: Այժմ հազվագյուտ համդիպող անուն է: Արգամ ըստ Մ. Խորենացու` հայոց Մուրացյան նախարարի տոհմի նահապետներից մեկի անունն է: Արեգ Հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր: Արթուր եվրոպական անուն է, որ մեզ մոտ տարածում է գտել գեղարվեստական գրականության միջոցով: Արծրունի հայ տոհմանուններից է, որ իբրև անուն սկսել է գործածել անցյալ դարի 90- ական թվականներին: Արկադի ռուսերեն Аркадий անունն է,որ անփոփոխ մուտք է գործել մեր մեջ: Հունարեն նշանակում է (բարեհոգի), (ազնիվ), (երջանիկ): Արման պարսկերեն Arman բառից է, որը նշանակում է (իղձ), (կարոտ): Արմեն հայերեն Արմենակ անվան կրճատ ձևն է, բոլորովին կապ չունի armen (հայ) և կամ Armenia (Հայաստան) բառերի հետ: Արշակ պարսկերեն Arsa (արջ) բառից` հայերեն Ակ փաղաքշական ածանցով: Նշանակում է (արջուկ): Արշավիր հայկական հնագույն անուններից է, որ ըստ Հյուբշմանի նշանակում է (տղամարդ): Արսեն հունարեն arsen բառից է, որ նշանակում է (առնական), (ամրակուռ): Արտակ նշանակում է (սրընթաց): Այժմ շատ տարածված է: Արտաշես ստուգաբանվում է իբրև (լույս), (եռանդ, ուրախություն) կամ (անեծք): Արտավազդ Արտավազդ անունը ստուգաբանվում է` (տևական արդարություն): Այժմ էլ տարածված անուն է. Կրճատ կոչում են Արտո: Արտեմ հունարեն artemes բառից է, որ նշանակում է (ամրակազմ), (ջլապինդ): Բաբգեն (Բաբկեն) Հյուբշմանի կարծիքով կազմված է Բաբիկ անձնանունից պարս. En փաղաքշական ածանցով: Բաբիկ պարսկերեն Bab (հայր) անվան փաղաքշական ձևն է, նշանակում է (հայրիկ): Բագրատ պարսկերեն Baga (աստված) և bata (տուրք), (պարգև) բառերից. Նշանակում է (աստծու պարգևած): Բադալ արաբերեն Badal բառից է, որ նշանակում է (փոխանորդ),(փոխարինող): Բաղդասար ասորերեն Անուն է և հայերի մեջ տարածված է: Մեկնաբանվում է որպես (գաղտնապես գանձող): Բարսեղ հունարեն բառ է, որը նշանակում է (արքա), (թագավոր): Բենիկ Բենիամին անվան կրճատ ձևն է: Բորիս ռուսերեն Борислав անվան կրճատ ձևն է, որ տարածվել է մեզ մոտ իբրև ինքնուրյուն անձնանուն: Նշանակում է (փառքի համար կռվող): Գաբրիել նշանակում է (աստվածայր), (աստծո մարդ): Գագիկ ասորերեն Gag անունն է,որից հայերն ստեղծել են նոր անուն ` իկ փաղաքշական ածանցի միջոցով: Գալուստ հայերեն. Գալուստ (գալ) բառն է, որ նշանակում է (մոտ գալ), (մերձեկություն): Գառնիկ հայերեն Գառն բառի փաղաքշական ձևն է: Նշանակում է (համեստ), (հեզ), (խոնհար): Գեղամ ստուգաբանվում է իբրև (հավիտենական) կամ (վաղժամանակյա): Գենադի ռուսերեն Геннадий անձնանունն է, որ հունարեն նշանակում է (ազնվազարմ): Գևորգ հունարեն georgos բառից է, որ նշանակում է (հողագործ), (երկրագործ): Գնել հայկական հնագույն անուններից է: Գոռ հայերեն Գոռ բառից է, որ նշանակում է (հպարտ), (գոռոզ): Գրիգոր հունարեն grigorios, լատիներեն Grigorius անուններից է, որ նշանակում է (զգոն), (արթուն),(հսկող): Գրիշա ռուսերեն Григорий անվան փաղաքշական ձևն է, որ մեզ մոտ տարածված է իբրև անկախ անձնանուն: Գուրգեն պարսկերեն Gurgen անունից է, նշանակում է (գայլաբարո), կամ (գայլուկ): Գարիկ - Դանիել հնագույն անուններից է. Գալիս է (Աստվածաշնչից) և տարածված է քրիստոնյա շատ ազգերի մեջ: Դավիթ նշանակում է (գեղեցկատես) կամ (սիրեցյալ): Դերենիկ հայերեն Դերեն նշանակում է (վանքի սան),(որդի վանաց): Հայերի մեջ տարածված անուն է: Դմիտրի ռուսերեն Дмитрий անունից : Եգոր ռուսերեն Егор անունից , որ նշանակում է (երկրագործ): Եդիգար պարսկերեն Yadigar (հրեշտակ) բառից: Եղիշե - Եսայի նշանակում է (փրկություն): Երանոս հունարեն անձնանուն է, նշանակում է (խաղաղասեր), (խաղաղարար): Կրճատ ձևն է` Երո, Էրո: Երեմիա նշանակում է (բարձրություն): Կրճատ կոչում են Երեմ: Երվանդ նշանակում է (արագ), (սլացիկ): Եփրեմ նշանակում է (պտղաբեր), (աճող), (փարթամ): Զավեն պարսկերեն Zav անունից և նշանակում է (աջակցող), (օգնող): Զաքարիա ստուգաբանվում է իբրև (լավ հիշող), (մտապահող): Զոհրաբ պարսկերեն անձնանուն է: Նշանակում է (կարմրափայլ): Զորավար հայերեն Զորավար բարդ բառից է, որ նշանակում է (զորքը կռվի տանող): Զորիկ հայերեն Զոր բառից է` իկ փաղաքշական ածանցով: Նշանակում է (զորեղ),(զորություն ունեցող),(հզոր): Էդգար նորամուտ անուն է, որ եկել է եվրոպական լեզուներից գրականության միջոցով: Էդիլ արաբերեն (արդար) բառից է. Գործածական է բոլոր մահմեդական ժողովուրդների մեջ: Էդուարդ ֆրանսերեն Անուն է, որ նշանակում է (ունեցվածքի պահապան), (պահակ): Էմիլ տարածվել է գրականության միջոցով և շատ գործածական է: Էմին արաբերեն Emin բառից է, որ նշանակում է (ապահով), (վստահ), (հավատարիմ): Էմմանուել հայերեն Մեջ տարածվել է կրճատ` Մանուել ձևով: Նշանակում է (աստված մեզ հետ): Թաթուլ հայերեն Թաթ բառից է: Թելման գերմանական կոմունիստական կուսակցության առաջնորդ է. Որ իբրև անձնանուն գործածական է հայերի մեջ: Թովմաս նշանակում է (երկվորյակ): Թորգոմ ստուգաբանվում է իբրև (ոսկրյա), (կորովի): Թորոս Թեոդորոս անվան կրճատ ձևն է: Ժան ֆրանսիական տառադարձությամբ Jean (Հովհաննես) անունն է, որ վերջերս տարածված է մեր մեջ: Ժան ֆրանսիական տառադարձությամբ Jean (Հովհաննես) անունն է, որ վերջերս տարածված է մեր մեջ: Ժիրայր հայերեն Ժիր և այր (տղամարդ) բառերից. Նշանակում է (ժիր, աշխույժ մարդ): |
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆLike Like We LikeՕրացույց
ԴԻՏՈՒՄՆԵՐԿԱՅՔԻ ԸՆԿԵՐTOP Komentarri
ՄԵՐ ԲԱՆՆԵՐԸКликԿայքը Վաճառվում ԷXar2.do.am$251.00 USDСколько стоит ваш? |