Սինգապուրցի 58-ամյա կինը 932 օր անցկացրել է զուգարանում` տեղեկացնում է China Press-ը նշելով, որ վերջինս գիշերել, կերել ու խմել է այնտեղ:
Ինչպես նշում է նրա 64-ամյա ամուսինը` Օնգ Կեն Օնը` իր կինը տառապում էր նյարդային հիվանդությամբ և հրաժարվում էր զուգարանից դուրս գալ: Միայն ոստիկանների միջամտությամբ հնարավոր է եղել դուրս հանել նրան զուգարանից ու տեղափոխել մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց բժշկական կենտրոն:
Օնգի խոսքերով` իր կինը 2009թ մայիսի 25-ին մտել է զուգարան ու ու մոտ 2.5 տարի դուրս չի եկել: Նա հրաժարվել է դուրս գալ, պնդելով, որ իր վրա քարեր են նետում: Ամուսինը հաշտվել է այդ մտքի հետ, ու նրան սնունդ է մատակարարել զուգարան:
Բժշկական կենտրոնից հավաստիացրել են, որ կինը ապաքինվել է ու այլևս զուգարանում ապրելու ցանկություն չունի: