Nokia ընկերությունը, որը շարունակում է մնալ բջջային հեռախոսների աշխարհի խոշորագույն արտադրողը, հայտարարել է 2011-ի չորրորդ եռամսյակի ֆինանսկական արդյունքների մասին:
The New York Times-ը գրում է, որ ընկերությունը կորցրել է այս ժամանակահատվածում ավելի քան մեկ միլիարդ եվրո:
Փոխարենը Nokia-ն կարողացել է այս ընթացքում վաճառել մեկ միլիոն Lumia սմարթֆոն, որն աշխատում է Windows Phone օպերացիոն համակարգով:
2010-ի չորրորդ եռամսյակում Nokia-ի ֆինանսական արդյունքները շատ ավելի լավ էին. ընկերությունը հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունեցել էր 745 միլիոն եվրո եկամուտ:
Այնուամենայնիվ, ընկերության բաժնետոմսերը ֆինանսական արդյունքների հրապարակումից հետո նկատելիորեն թանկացել են: Պատճառն Lumia սմարթֆոնի վաճառքի հաջողություններն են: