Բահամյան կղզիներում ստորջրյա նկարահանումներ իրականացրած լուսնկարիչը հազիվ է փրկվել` տեղեկացնում է Daily Mail-ը, նշելով, որ վերջինս չի նկատել, թե ինչես է մտել շնաձկան բերանն ու դուրս եկել:
42-ամյա Բրիտանացի Ռասել Էսթոնը, ստորջրյա նկարահանումների ժամանակ չի նկատել, որ շնձուկ է իրեն մոտենում: Նա շարունակել է լուսանկարչական սարքի դիտանցքից նայել, երբ հանկարծ տարօրինակ ջերմություն է զգացել: Երբ մի կողմ է տարել ֆուտոխցիկը, տեսել է, որ հսկա շնաձկան բերանում է գտնվում:
Մինչ շնաձուկը պատրաստվել է ծամել նրան, Էսթոնը վայրկենապես դուրս է լողացել, «զոհաբերելով» ֆոտախցիկը:
Ավելի ուշ նրան ու իր աշխատակիցներին հաջողվել է գտնել ֆոտոխցիկի հիշողության կրիչը, որտեղ պահպանվել են մի քանի կադրեր: