2011-ի վերջին աշխարհի վեբ լսարանը հասնում էր մոտ 2.1 մլրդ-ի, այսինքն համացանցից օգտվում է աշխարհի բնակության մոտ 30%-ը: Նրանցից մոտ 920 մլն-ը Ասիայի բնակիչներ են , 480 մլն-ը Եվրոպայի , 270 մլն-ը Հյուսիսային Ամերիկայի, 216 մլն-ը Լատինական Ամերիկայի, 120 մլն-ից ավել Աֆրիկայից: Վեբ օգտագործողների մոտ 45%-ը մինչև 25 տարեկան երիտասարդներ են:
Կայքերի քանակը 2011-ի վերջին հասել է 555 մլն-ի , այն ժամանակ երբ 2010 –ին կազմում էր 255 մլն: Ընդհանուր առմամբ գրանցված է մոտ 3.1 մլրդ էլ փոստ , ավելի քան 800 մլն ֆեյսբուքի ըքաունթ , 225 մլն Twitter-ի ըքաունթ :
Internet Explorer-ը շարունակում է մնալ ամենատարածված դիտարկիչը աշխարհում զբաղեցնելով շուկայի 39%-ը, նրան հաջորդում է Chrome –ը (28%) և Firefox-ը (25%):
Digital Trends-ի տվյալներով մոբայլ ինտերնետից օգտվողնրի թիվը հասնում է 5.9 մլրդ-ի: