Յուրաքանչյուր
 էլեկտրոնային փոստի սերվեր ունի ուղարկվող ֆայլերի ծավալների որոշակի 
սահմանափակումներ: Օրինակ եթե օգտագործում եք Gmail, ապա չեք կարող 
ուղարկել 25 մեգաբայթից մեծ ծավալով ֆայլ: Մեծ ծավալով ֆայլեր ուղարկելու 
դեպքում կարող եք օգտվել WizDrop կայքից: Այն թույլ է տալիս էլեկտրոնային 
փոստի միջոցով ուղարկել մինչև 100 մեգաբայթ ծավալի ֆայլ: 
1.Գրեք Ձեր էլ. փոստի հասցեն
2.Ընտրեք ուղարկվող ֆայլը: Գրեք նամակի վերնագիրը ու հաղորդագրությունը (պարտադիր տվյալներ չեն)
3.Գրեք ստացողի էլեկտրոնային փոստի հասցեն: Լրացրեք պաշտպանիչ կոդը
4.  Սեղմեք Drop` նամակը ուղարկելու համար: