Windows XP-ին
տեղադրելուց ինչ-որ ժամանակ հետո նկատվում է համակարգչի աշխատանքի որոշակի
դանդաղեցում ,իսկ որոշ (որոշ-ից մի քիչ շատ) մարդկանց մոտ նաև ներվայն
համակարգի էրրորներ : Այս « թե ինչպես »-ում ես ցույց կտամ թե ինչպե՞ս
կարելի է արագացնել ձեր օպերացիոն համակարգի աշխատանքը
- Թեթևացնենք Windows-ի ընդհանուր տեսքը
Աջ քլիք արեք ձեր
Desktop-ի վրա և սեղմեք Properties , Themes պիտակում ընտրեք "Windows
Classic” և սեղմեք Apply , հիմա Desktop պիտակում ընտրեք background-ը
որպես None (իսկ գույնը խորհուրդ կտամ սև) , հետո սեղմեք "Customize
Desktop…” ու հանեք "Desktop icons” տեղամասի բոլոր նշումները բացի "My
Computer”-ից և սեղմեք OK , հետո Apply ու OK :
- Քչացնենք Desktop-ի պարունակությունը
Ինչքան քիչ ֆայլեր և
պանակներ լինեն ձեր վիրտուալ աշխատանքային սեղանին , այնքան լավ : Օրինակ
ես իմ Desktop-ից ամեն ինչ բացի shortcut-ներից հավաքել եմ և մի մասը
խնամքով դասավորել եմ "D:\” բաժանմունքում գտնվող մի պանակի մեջ , որն իմ
անունն է կրում , մյուս մասը խնամքով դասավորել եմ մեկ այլ տեղ , իսկ
ծրագրերի և խաղերի shortcut-ները խնամքով դասավորել եմ Desktop-ի վրա
բացածս "Shorts” անունով պանակի մեջ : Հիմա իմ Desktop-ը շատ մաքուր է և
հարմարավետ :
- Հեռացնենք վիզուալ էֆֆեկտները
Աջ քլիք արեք "My
Computer”-ին և սեղմեք Properties , սեղմեք Advanced պիտակը և Performance
տիրույթում սեղմեք Settings կոճակը : "Visual Effects” պիտակում
ներկայացված են XP-ի կողմից կատարվող լրացուցիչ էֆֆեկտներն ու անիմացիաները
, դրանց բացակայության դեպքում համակարգիչն ավելի արագ կաշխատի , բայց
դրանք բոլորը հանել խորհուրդ չէի տա , քանի որ կան այնպիսիք որոնք
ապահովվում են որոշակի հարմարավետություն : Եթե ինձ լսեք կհանեք բոլոր
նշումները , բացի "show window contents while dragging”-ից , "smooth
edges of screen fonts”-ից և "use common tasks in folders”-ից :
- Օպտիմալացնենք վիրտուալ հիշողության օգտագործումը
Նորից աջ քլիք արեք
"My Computer”-ին և սեղմեք Properties , սեղմեք Advanced պիտակը և
Performance տիրույթում սեղմեք Settings կոճակը , հետո սեղմեք բացված
"Performance Options” պատուհանի Advanced պիտակը և "Virtual memory”
տիրույթում սեղմեք Change կոճակը : "Paging file size for selected drive”
տիրույթում դուք կտեսնեք Initial size և Maximum size պարամետրերը ,
խորհուրդ է տրվում , որ այդ երկուսն էլ լինեն հավասար , ահա մեջբերում
technet.microsoft.com-ի "Adjusting Paging File Size” նյութից
Setting the
paging file’s initial size and maximum size to the same value increases
efficiency because the operating system does not need to expand the file
during processing. Setting different values for initial and maximum
size can contribute to disk fragmentation
Եվ եթե ձեր ՕՀ-ը 2
գեգաբայթից փոքր է ապա դրանց չափը խորհուրդ է տրվում որ 1.5 անգամ մեծ լինի
ձեր օպերատիվ հիշողությունից (օզու-յից,րամ-ից) , օրինակ եթե ձեր ՕՀ-ը
1024 մեգաբայթ է ապա Initial size և Maximum size պարամետրերը պետք է
հավասար լինեն 1536-ի (կամ 1524-ի) :
- Հեռացնենք ավելորդ ծրագրերը մեկնարկի ցուցակից
Սեղմեք Satart հետո
Run… , գրեք msconfig ու սեղմեք OK : Startup պիտակում ներկայացված են
բոլոր այն ծրագրերը , որոնք միանում են Windows-ի աշխատանքի սկզբում :
Հանեք բոլոր նշումները և թողեք միայն անտիվիրուսային ծրագրերը , ctfmon-ը և
այն ծրագրերը որոնք 100% վստահ եք որ ձեզ պետք են XP-ի աշխատանքի սկզբում :
Հիմա Services պիտակում հաստատեք "hide all microsoft services” նշումը ,
հետո հանեք բոլոր նշումները բացի անտիվիրուսային ծրագերի և այն ծրագրերի
նշումներից , որոնք 100% վստահ եք որ ձեզ պետք են XP-ի աշխատանքի սկզբում ,
մի անհանգստացեք ծառայությունները ավտոմատ կերպով կմիյանան , երբ դրանց
կարիքը լինի : Հիմա սեղմեք Apply => Close => Exit Without Restart :
- Նվազեցնենք ներդրված մենյուները բացելու հետաձգման ժամանակը
Սեղմեք Satart հետո
Run… ,գրեք regedit ու սեղմեք OK : "HKEY_CURRENT_USER\Control
Panel\Desktop ” հասցեում MenuShowDelay պարամետրը 400-ից փոխեք 0 :
- Կատարենք կոշտ սկավառակի դեֆրագմենտացում
Սեղմեք Satart
=> All Programs => Accessories => System Tools => Disk
Defragmenter , երբ բացվեց գործիքի պատուհանը , դուք կտեսնեք ձեր կոշտ
սկավառակի բաժանմունքները , ընտրեք ձեր ուզածը և սեղմեք Analyze , իսկ հետո
Defragment …
- Եվ օգտագործենք մաքրող գործիք CCleaner ծրագիրը
Ծրագիրը կօգնի
մաքրել ձեր կոշտ սկավառակը ավելորդ ֆայլերից և թեթևացնել ձեր համակարգչի
աշխատանքը , ծրագրին կարող եք ծանոթանալ և այն բեռնել այստեղից