Բոլոր նրանք, ովքեր տանն ունեն մեկից ավել համակարգիչ, միշտ կանգնում են մեկից մյուսը ինֆորմացիա փոխանակելու խնդրի առջև: Հաճախ օգնության են գալիս ֆլեշկաները, երբեմն ինտերնետը: Խնդիրը լուծելու համար պետք է պարզապես մի քանի րոպե: Անհրաժեշտ է ստեղծել կապ այդ երկու համակարգիչների միջև (դա կարող է լինել նաև նեթբուք, նոթբուք), այլ կերպ ասած ԼՈԿԱԼ ՑԱՆՑ: Դրա համար անհրաժեշտ է նախ իրար կապել համակարգիչները, այնուհետև անհրաժեշտ ֆայլերը պահել share արած Folder-ների մեջ կամ հենց ֆայլերը SHARE անել, այսինքն` դարձնել հասանելի ցանցի մասնակիցների համար:
Հիմա ամեն ինչ հերթով: Ավելի ինտերակտիվ և արագ արդյունք ստանալու համար առաջարկում եմ դիտել վիդեո դասընթաց:
Եթե նույնիսկ Դուք չգիտեք անգլերեն, ապա պարզապես հետևեք, թե վիդեոում որտեղ ինչ պետք է սեղմել: Այն լուծման մեթոդներ է առաջարկում WINDOWS օպերացիոն համակարգի WINDOWS 7, WINDOWS Vista և WINDOWS XP տարբերակների համար:
P.S.: Ի դեպ, լոկալ ցանց կարող եք ստեղծել 2 և ավել համակարգիչներ ունենալու դեպքում: