Google ընկերությունը հավաքել է ավելի քան 4,5 մլն ստորագրություն ընդդեմ ԱՄՆ Սենատում քննարկվող SOPA օրինագծի ընդունմանը (Stop Online Piracy Act- դադարեցրեք օնլայն ծովահենությունը):Ինտերնետի ազատությունը սահմանափակող օրինագծի դեմ բողոքելու հղումը տեղադրված է եղել Google-ի գլխավոր էջին: Ավելին՝ Google-ի լոգոտիպը մեկ օր շարունակ փակված է եղել սև նշանով:Երեկ չի գործել նաև Wikipedia-ի անգլալեզու տարբերակը: Իսկ Twitter-ում ուղարկվել է ավելի քան2,4 մլն հաղորդագրություն՝ #SOPA, #stopSOPA, #factswithoutwikipedia հեշթեգերով:Իր բողոքական վերաբերմունքը SOPA-ի ընդունման դեմ արտահայտել է նաև Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ այդ մասին կարգավիճակա հրապարակելով:Եթե SOPA-ն ընդունվի, ապա պրովայդերները, որոնողական համակարգերը պարտավորված են լինելու արգելափակել հեղինակային իրավունքներ խախտող կայքերը: