Google-ի փոխտնօրեն Բրեդլի Հորովիցը հայտարարել է, որ Google+ սոցցանցում արդեն կարող են գրանցվել նաև 13 տարեկանը լրացած դեռահասները:
Նախկինում Google+-ում թույլատրվում էր միայն 18 տարեկանից բարձր օգտագործողների գրանցումը: Սակայն անչափահաս օգտագործողների համար գործում են մի շարք սահմանափակումներ:
«Ֆրանս Պրես»-ը գրում է, որ նման օգտատերերին կարող են հաղորդագրություններ ուղարկել միայն նրանց ընկերները, իսկ հրապարակային կարգավիճակներ տեղադրելու դեպքում դեռահասն ավտոմատ կերպով կստանա զգուշացում:
Google+ սոցցանցը գործարկվել է կես տարի առաջ ու արդեն ունի մոտ 90 մլն գրանցված օգտագործող: