Լինի
սիրողական մակարդակ, թե պրոֆեսիոնալ`աճպարարությունն արվեստի այն տեսակն
է, որ միշտ դիմացինին կարող է զարմացնել, ապշեցնել, տպավորել, հուզել ու
նաև վախեցնել: Այս զգացմունքայնության շնորհիվ էլ ֆոկուսներով թե
զբաղվողների, թե հետաքրքրվողների թիվն ամբողջ աշխարհում շատ մեծ է: Մարդիկ
աճպարարությամբ զբաղվել են դեռևս 5000 տարի առաջ, նույնիսկ եգիպտական
փարավոններն են ունեցել անձնական վհուկներ`մոգեր: Այդ ժամանակ մոգերը
կարողանում էին անհետացնել ոսկիներն ու գանձերը: Նրանցից շատերը նաև
զբաղվում էին գրպանահատությամբ`ճկուն ձեռքերի շնորհիվ: Աճպարարության
հայրենիքը համարվում է հին Եգիպտոսը, դեռևս այդ ժամանկներից այստեղ դա
որպես արվեստի տեսակ էր ընդունվում: Միջնադարյան Եվրոպայում ֆոկուսներն
ընկալվում էին իբրև կախարդանք: Առաջին անգամ գեղարվեստական գրականության
մեջ աճպարարական արվեստի մասին գրել է Տեոֆիլո Ֆոլենգոն 16-րդ դարում`իր
"Մակարոնադա” գրքում:Արդեն 1584թ.-ին Ռեյջինալդ Սքոթ անունով մի անգլիացի
"կախարդանքի բացումը” գրքում առաջին անգամ նկարագրում է, թե ինչպես են
ֆոկուսներն արվում, բայց ոչ թե կեղտոտ ուժերի օգնությամբ, այլ ճկուն
ձեռքերի շնորհիվ: 18-րդ դարի վերջին և 19-րդ-ի սկզբին ի հայտ եկան
հարյուրավոր պրոֆեսիոնալ աճպարարներ: Նրանցից հատկապես աչքի էր ընկնում
Ժան-Էժեն-Ռոբեր-Ուդենն, ով իր հնարքներին տալիս գիտական
մեկնաբանություն`այդպիսով աստվածացնելով թե իրեն, թե իր ներկայացրած
արվեստը: Հետագայում աճպարարական արվեստը նոր մակարդակի բարձրացրին
անգլիացի Դեվիդ Դեվանտը, ով կարողանում էր մտքեր կարդալ, ամերիկացիներ`
Տյուրստոնն ու Դաունսը`միկրոֆոկուսներով, ինչպես նաև Օսվալդ Վիլյամսը,
Լուիս Նիկոլան, Պերսի Շելբիթը և իհարկե Գարի Գուդինին, ով կարողանում էր
արձակել ցանկացած շղթա,անհետացնել կենդանի փղին, դուրս գալ փակ
տարածություններից ու դիմադրել տարբեր ուժերի ու ցավի: Նա մահացավ
Հելոուինի գիշերը`1926թ., երբ իր երկրպագուներից մեկը` Գարիի
դիմադրողականությունը ստուգելու նպատակով ուժեղ հարվածեց
նրան:Աճպարարության զարգացմանը հետագայում խոչընդոտեց 2-րդ համաշխարհային
պատերազմը, մարդիկ իրենց խնդիրներով տարված` պարզապես մոռացել էին դրա
մասին. միայն կրկեսներում երբեմն ցուցադրվում էին որոշ համարներ`
զինվորներին զվարճացնելու նպատակով: Սակայն շուտով`
հեռուստաընկերությունների ի հայտ գալուն պես, աճպարարները հիանալի
հնարավորություն ստացան. TV-ն կարծես հարմարավետ բույն լիներ աճպարարների
համար`զգայուն հեռուստադիտողի հոգում:Հեռուստաֆոկուսների շնորհիվ
համաշխարհային ճանաչում ձեռք բերեց Դեվիդ Կոպերֆիլդը, ում մարդիկ անվանում
էին կախարդ, վհուկ, հրաշագործ և սրտի թրթիռով հետևում էին նրա ելույթներին:
Բայց իրականում Կոպերֆիլդը հմտորեն կարողանում էր խաբել բոլորին. ոչ թե նա
թռչունի պես սավառնում էր օդում, այլ պարզապես պտտվում էր հսկա դահլիճի
վերևվում`անտեսանելի մալուխների ու էլեկտրական դաշտի օգնությամբ ! ոչ թե
անցնում էր չինական մեծ պատի միջով, այլ թաքնվում էր հարթակի մեջ ու մյուս
կողմից դուրս գալիս ! Կոպերֆիլդը չէր անհետացնում ոչ հսկա գնացքը, ոչ
ինքնաթիռը և ոչ էլ Ազատության արձանը, նա ուղղակի լույսերն էր անջատում !
Իսկ հեռուստադիտողն իրեն խաբված զգալով` հաճույք էր ստանում: Կոպերֆիլդի
այս հնարքները նրան տարեկան 80 միլիոն $ եկամուտ էին բերում և շարունակում
են բերել: [button
link="http://video.mail.ru/mail/mcgregor-ne/295/2692.html" size="small"
style="info" color="red" bg_color="#ffffff" window="yes"]Կոպերֆիլդի
գաղտնիքները[/button]
Տաղանդավոր աճպարարներ ծնել է նաև մեր ազգը` նրանցից էր աճպարար-ձեռնածու,
Հայաստանի ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանը, ով Միայն խաղաքարտերով
կարող էր 500 ֆոկուս ցուցադրել: Վերջինս բազմաթիվ միջազգային մրցույթների
դափնեկիր ու հաղթող է, Միջազգային Մոգական միությունը նրան պաշտոնապես
«մոգության արքա» է ճանաչել: Մեծ անուն ունի նաև նրա աշակերտը` Վարդան
Ամիրյանը, ով մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների, արժանացել
"Մոգության արքա”, "Միստր մոգ” տիտղոսների, "Արծաթե կախարդական փայտիկի”,
հիմա էլ աշխատում է Հայաստանում:Այսօր ամբողջ աշխարհում գոյություն ունեն
շուրջ 300 հազար աճպարարական հնարքներ և ևս 50 հազար` հիմնված ձեռքերի
ճկունության վրա: Դրանք գնալով ավելանալու են, քանի դեռ մարդիկ ուզում են
հավատալ ինչ-որ գերբնական ուժերի, որոնք իրենց ծանոթ չեն :