Օնլայն Են 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
|
Գլխավոր » 2012 » Հունրվար » 15 » Արթուր Աբրահամի հաղթական վերադարձը
14:52 Արթուր Աբրահամի հաղթական վերադարձը |
Երկրորդ միջին քաշային կարգի IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի վերադարձը հաղթական ստացվեց: Սուպերմիջին քաշային կարգի WBO վարկածով Եվրոպայի թափուր գոտու համար մենամարտում Գերմանիան ներկայացնող 31-ամյա Արթուր Աբրահամի մրցակիցը 24-ամյա արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասն էր: Օֆենբուրգի «Բադեն Արենայում» կայացած մենամարտն ավարտվեց 5-րդ ռաունդում: Աբրահամը նոկդաունի ենթարկեց մրցակցին, Ֆարիասը փորձեց շարունակել պայքարը, սակայն դարձյալ ընկավ եւ մենամարտը դադարեցվեց: Գրանցվեց տեխնիկական նոկաուտ: Արթուր Աբրահամն ընդհատեց երեք անընդմեջ պարտությունների շարքը` տանելով 33-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում: Ութ ամիս նա դուրս չէր եկել ռինգ. 2011թ. մայիսին Աբրահամը մրցավարների որոշմամբ պարտվեց Անդրե Ուորդին:
|
|
Դիտումներ: 679 |
Ավելացրեց: ADMINISTRATOR
| Գնահատական: 5.0/1 |
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
| Բոլոր Մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
|
|