
ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Hi-Line ծառայության Like նոր սակագնային փաթեթներին միանալու ակցիայի անժամկետ երկարաձգման մասին: Hi-Line Like 1024, Like 2048 և Like 3072 սակագնային փաթեթների ամսավճարը կազմում է համապատասխանաբար 4500 դրամ, 6000 դրամ և 8000 դրամ: Առաջարկից կարող են օգտվել, ինչպես նոր այնպես էլ գործող բաժանորդները: Ակցիայի շրջանակում նոր բաժանորդները կարող են միանալ Like սակագնային փաթեթին, ստանալով անվճար ADSL-մոդեմ, առանց առաջին ամսվա բաժանորդավճարի: Hi-Line ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանագիրը չխզելու ժամկետը լրացել է, կարող են միանալ Like սակագնային փաթեթներից ցանկացածին: Ծառայության գործող բաժանորդները, որոնց պայմանգրի չխզման ժամկետը չի լրացել, վերակնքելով պայմանագիրը, կարող են միանալ ավելի բարձր արագությամբ Like սակագնային փաթեթին: Այն բաժանորդներն, ովքեր օգտվում են 3ՄԲ/վ թողունակությամբ փաթեթից, կարող են անցնել Like 3072 փաթեթին: Անցումը նոր Like սակագնային փաթեթներին չի գործում «Մեգա Ամառ», «Մեգա Աշուն» և «Անցկացրու ձմեռն Ինտերնետում» ակցիաների շրջանակներում միացած բաժանորդների համար: Ակցիայի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում կամ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում:
|