Թույլ նյարդեր ունեցող մարդկանց կամ երեխաներին դիտել այս նյութը խորհուրդ չեմ տա: Սուր զգացողություններ փնտրող այցելուները կարող են փորձել իրենց:
Համակարգչային խաղերի նկարիչ Ռոբերտ Չանգի այս նկարը ինչ-որ հումորով մեկի և սասափների սիրահարների ձեռքով վերածվել է մի վիդեոյի՝ Девочка иллюзия անունով: Համաձայն լեգենդի նկարը նկարել է ճապոնացի մի աղջիկ, տեղադրել է նկարն ինտերնետում և ինքնասպան եղել:
Ոմանք պնդում են, որ 5 րոպե նկարին նայելուց հետո այն սկսում է շարժվել, կամ աղջիկը ծերանում է, կամ ծիծաղում,կամ ուղղակի շարժվում: Ամեն մեկը տեսել է տարբեր երևույթ: Ոմանք էլ ոչինչ չեն տեսել, սակայն մեկ ուրիշների մոտ սկսվել է անպատճառ սարսափ, իսկ մյուսների մոտ էլ առաջացել է ծիծաղ վիդեոն նայողների թեթևամտության վրա: Եվ ահա այն ինչի մասին այսքան երկար խոսում էինք: Վիդեոն որտեղ կարող եք փորձել ինքներդ Ձեզ: Կադրից դուրս հնչող ձայնային էֆեկտները իսկապես կարող են տարբեր բաներ առաջացնել: Իմիջիայլոց վիդեոյի դիտելուց ինձ մոտ փոփոխություն չեղավ նկարում առաջարկում եմ դիտեք վիդիոն և կարծիքներով կիսվեք մեկնաբանություններում ինձ շատ հետաքրքր է ինչ կտեսնի ձեզանիցհ յուրաքանչյուրը: