
ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի բնակիչ Դանթե Աութուլոն, շինարարական աշխատանքի ժամանակ մեխ կրակող ատրճանակով պատահմամբ կրակել է դեմքի ուղղությամբ և 8.9սմ-անոց մեխը մխրճվել նրա ուղեղի մեջ; Երեք օր անց, վերջինս որոշել է գնալ հիվանդանոց` տեղեկացնում է All Voices լրատվական գործակալությունը։
«Շատերի համար զարմանալի է, բայց, ես իսկապես լուրջ ցավեր չեմ ունեցել։ Մի քիչ գլուխս էր պտտվում, այլապես բժշիկի չէի դիմի»,- ասել է Դանթեն։
Մեխը հանված է, իսկ բժիշկներն ապշած, թե ինչպես է Դանթեն երեք գիշեր գլուխը հանգիստ դրել բարձին։