Microsoft-ը մեկնարկել է համակարգիչների համար նախատեսված Kinect կոնտրոլերի վաճառքը: Այն արժե մոտ երկու անգամ ավելի թանկ, քան Xbox 360-ի համար նախատեսված տարբերակը: Սպասվում է, որ շուտով վաճառքի դուրս կգան այնպիսի համակարգիչներ, որոնցում արդեն իսկ ներդրված կլինի Kinect կոնտրոլերը:
ASUS ընկերությունն արդեն իսկ ներկայացրել է նման նոութբուք: Սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք Microsoft-ը պատրաստվում է մշակել նոութբուքներում ներդրվող սենսորային համակարգեր:
Հիշեցնենք, որ Kinect-ն առանց հպման ու միայն շարժումներով, ձայնային հրահանգներով ղեկավարվող համակարգ է, որով հնարավոր է խաղալ, թերթել պրեզենտացիաների էջերը և այլն: Համակարգչային տարբերակը թույլ կտա ավելին. այն կճանաչի համակարգչի առաջ նստած օգտագործողին ու կկարողանա կատարել նրա ձայնային հրահանգները: