Բարսելոնայում անցկացվող Mobile World Congress 2012 ցուցահանդեսին զուգահեռ Microsoft ընկերությունը կներկայացնի իր նոր Windows 8 օպերացիոն համակարգը: Միաժամանակ նաև կգործարկվի նոր ՕՀ-ի հավելվածների համար նախատեսված օնլայն խանութը:
Windows 8 –ի վերջնական տարբերակը սպասվում է 2012 թ-ի երկրորդ կեսին: Microsoft-ից հաղորդել են, որ ՕՀ-ն վերաիմաստավորվել է նոր սերնդի հաշվողական տեխնիկայի համար:
ՕՀ-ն ստացել է նոր ինտերֆեյս `օպտիմիզացված սենսորային էկրանների համար, կատարելագործված թարմացումների կենտրուն և այլն: