Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուելսն առաջարկել է ժամանակավորապես փակել օնլայն հանրագիտարանը՝ որպես բողոք՝ ուղղված SOPA օրենքի նախագծի ընդունմանը: Wikipedia հանրույթն ընդունել է այս առաջարկը:
Այս շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչները կքվեարկեն Stop Online Piracy Act (SOPA,Դադարեցրեք օնլայն ծովահենությունը) նախագծի ընդունման վերաբերյալ: Եթե այն ընդունվի, ապա իշխանությունները իրավունք կունենան ինտերնետ-պրովայդերներից պահանջել արգելափակել անօրինական բովանդակությամբ կայքերը:
SOPA-ի դեմ ակտիվ ելույթ են ունենում Google, Facebook, Yahoo, Twitter ինտերնետ-հսկաները, Mozilla-ն, eBay-ը, LinkedIn-ը և այլն: Նրանց կարծիքով՝ օրենքի ընդունման դեպքում կառավարությունը չափից դուրս մեծ իշխանություն կունենա վեբ-կայքերի վրա:
Նշենք, որ մի քանի ամիս առաջ օրենքի նման նախագիծ էր քննարկվում նաև Իտալիայում, սակայն Wikipedia-ի նույն ակցիայի արդյունքում նախագիծը չընդունվեց: