Gala Records ընկերությունը, որը դեռ անցած տարի դատարան է դիմել ՝ պահանջելով ավելի քան միլիոն ռուբլի «ВКонтакте» սոցցանցում հեղինակային իրավունքները խախտելու համար, հասել է իր նպատակին: Դատարանը սոցցանցին պարտավորեցրել է վճարել 220 հազ. ռուբլի փոխհատուցում:
Դատական հայցը ծագել է 2011-ի աշնանը, երբ օգտագործողները սոցցանցում տեղադրել էին երգչուհի МакSим-ի ու Инфинити խմբի երգերը: Ու թեև սոցցանցի ադմինիստրացիան դատարանին է տրամադրել օրենքը խախտած օգտագործողների IP-հասցեները, սակայն հնարավոր չի եղել պարզել՝ կոնկրետ որ հասցեից են տեղադրվել աուդիոֆայլերը: