Օնլայն Են 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
|
Գլխավոր » 2012 » Մարտ » 24 » Photoshop CS6-ի բետա-տարբերակն արդեն կարելի է ներբեռնել
12:04 Photoshop CS6-ի բետա-տարբերակն արդեն կարելի է ներբեռնել |
Adobe Systems ընկերությունը թողարկել է Adobe Photoshop հայտնի գրաֆիկական խմբագրիչի՝ Creative Studio 6 փաթեթի բետա-տարբերակը: Առաջին հայացքից աչքի ընկնող գլխավոր փոփոխությունը ծրագրի ինտերֆեյսն է, որը մուգ երանգների մեջ է: Նոր ֆունկցիաներից մեկը` «խելացի» Content Aware Fill գործիքն է, որը նկարի վրայից վերացնում է բոլոր անցանկալի էլեմենտները: Իսկ Content Aware Patch-ի օգնությամբ այժմ հնարավոր է ցույց տալ, թե նկարի որ մասերը պետք է Photoshop-ը վերլուծի լրացումներ կատարելուց առաջ, իսկ Content Aware Move-ն օգնում է վերականգնել նկարի ֆոնը: Ծրագրի այլ նորարարություններից են Mercury Graphics Engine-ը (MGE), նկարի ավտոմատ պահպանումը և Blur Gallery-ն: Ծրագրի բետա-տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից:
|
|
Դիտումներ: 1074 |
Ավելացրեց: ADMINISTRATOR
| Գնահատական: 5.0/1 |
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
| Բոլոր Մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
|
|