Օնլայն Են 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
|
Գլխավոր » 2012 » Ապրել » 3 » Pepsi-ն կթողարկի Մայքլ Ջեքսոնի նկարով տարաներ
14:39 Pepsi-ն կթողարկի Մայքլ Ջեքսոնի նկարով տարաներ |
Pepsi ընկերությունն այս տարի կթողարկի փոփ արքա Մայքլ Ջեքսոնի պատկերով տարաների կոլեկցիոն հավաքածու` հարգելու 2009թ. մահացած երաժիշտի հիշատակն ու հարգանքի տուրք մատուցելու նրա Bad (31 1987թ. օգոստոսի 31-ին) ալբոմի լույս ընծայման 20-ամյակին: Այս մասին հայտնում է Creativity Online-ը:Տարայի դիզայնը մշակվել է Ջեքսոնի տուն-թանգարանի հետ համատեղ: Փոփ-արքան տարայի վրա պատկերված է պարող Ջեքսոնը կապույտ ֆոնի վրա: Ինչպես հաղորդում է AdAge-ը, 16 ունցիա ունեցող տարաները (շուրջ 470 միլիլիտր) ամերիկյան շուկայում կհայտնվեն մայիսի վերջին ու կվաճառվեն 99 ցենտով: Կոլեկցիոն հավաքածուն կթողարկվի սահմանափակ քանակությամբ: Մայքլ Ջեքսոնը մի քանի անգամ հանդես է եկել որպես Pepsi ընկերության դեմք: 1988թ. ընկերությունը դարձավ Ջեքսոնի համաշխարհային շրջագայության հովանավորը: Այն նվիրված էր Bad ալբոմի լույս ընծայմանը:
|
|
Դիտումներ: 1195 |
Ավելացրեց: ADMINISTRATOR
| Գնահատական: 5.0/1 |
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
| Բոլոր Մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
|
|