Փափուկ արջուկների այս ավանդույթը հատուկ է ՀյուսիսայինԱմերիկային, որտեղ այն տեղի է ունենում ամեն տարի՝ Ծննդյան տոներին ընդառաջ: Հոկեյի խաղերի ընթացքում հավաքված փափուկ արջուկները նվիրաբերվում են մանկատներին ու հիվանդանոցներին:Խաղի երկրպագուները, սովորության համաձայն, բերում են իրենց հետ արջուկներ ու երբ բացվում է խաղի հաշիվը, բոլորը սկսում են սառույցի վրա նետել իրենց խաղալիքները: Այս տարի Կանադայում տեղի ունեցած խաղի ժամանակ հավաքվել է ավելի քան 25000 արջուկ: