Օնլայն Են 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
|
Գլխավոր » 2012 » Ապրել » 2 » Ոնց եմ հոգնել
|
Ոնց եմ հոգնել…… ուզում եմ գրել մեծ տառերով ու բացատրել թե ինչից, դուրս հանել մեջս կուտակվածը, տհաճ մտքերս ու զգացողություններս: Հետո մեջս մի շրջադարձ է կատարվում և….. ամեն ինչ խառնվում է իրար….Կարծես մի տարօրինակ ուժ է պարուրում ինձ, և ես սկսում եմ ինձ ուժեղ զգալ, հանել մտքումս բույն դրած բոլոր վախերը: Ինձ սկսում եմ համոզել, որ այնքան ուժեղ եմ, որ կարող եմ պայքարել և հաղթահարել բոլոր դժվարություններս: Արդեն կարծես բնավորությանս գիծ է դարձել երբեք չհանձնվելը և ամբողջ ուժով արաջ շարժվելու կարողությունը: Վերջինների համար չափազանց ուրախ եմ, ուրախ եմ նաև, որ ամենինչ թողնել-փախչելու ցանկությունս կարճ է տևում: Կարողանում եմ ինքս ինձ արագ հավաքել` այսինքն արագ հսկողության տակ վերցնել մտքերս և բանականությամբ շարժվել: Ոմանք անգամ նախանձում են իմ` հույզերով չշարժվելու կարողությանը: Չկարծեք, թե ի սկզբանե այդպես եմ եղել, պարզապես ինքս իմ վրա շատ եմ աշխատել: Հիմա արդեն հոգեկան խռովքի ժամանակ կատարվող շրջադարձերն ավելի սահուն կերպով են կատարվում:Ես ուժեղ եմ, կարող եմ և կգնամ մինչև վերջ….Բացի այդ, եթե թողնեմ հուսահատության զգացմանը տիրի ինձ, ապա պետք է նստեմ և ոչինչ չանեմ, ինչը հաստատ շատ դուր կգա ինձ վատը կամեցող մարդկանց: ՈՒզում եմ ի լուր աշխարհի հայտարարել, որ դա երբեք թույլ չեմ տալու:
|
Դիտումներ: 1193 |
Ավելացրեց: ADMINISTRATOR
| Գնահատական: 5.0/1 |
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր Մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
|