Օնլայն Են 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
|
Գլխավոր » 2012 » Մարտ » 23 » «Մոնա Լիզա»-ի վրա սուրճով լիքը բաժակ են նետել
15:15 «Մոնա Լիզա»-ի վրա սուրճով լիքը բաժակ են նետել |
Ազգությամբ ռուս մի կին Լուվրի թանգարանում սուրճով լիքը բաժակը նետել է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի ուղղությամբ· կինն այսկերպ փորձել է վրեժ լուծել Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու մերժում ստանալու համար : Պատահարը տեղի է ունեցել դեռ օգոստոսի 2-ին, սակայն հանրությանը լուսաբանվել միայն այսօր: Նկարը չի վնասվել, քանի որ այն տեղադրված է անխոցելի ապակե արկղում` վանդալիզմից և արտաքին միջավայրի ազդեցությունից պաշտպանելու համար: Նկարի ուղղությամբ նետված բաժակը կոտրվել է: Ոստիկանությունը կնոջը բաց է թողել նախնական հոգեբանական հետազոտությունից հետո: Սակայն կնոջ դեմ Լուվրի թանգարանը կարող է հայտ ներկայացնել: «Մոնա Լիզան» կամ «Ջոկոնդան» աշխարհի ամենահայտնի գեղանկարներից մեկն է: Ամեն տարի 6 միլիոն մարդ է այցելում Լուվր, որպեսզի տեսնի Լեոնարդո դա Վինչիի անկրկնելի նկարը:
|
|
Դիտումներ: 1065 |
Ավելացրեց: ADMINISTRATOR
| Գնահատական: 5.0/1 |
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
| Բոլոր Մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
|
|