Microsoft ընկերությունը թողարկել է գրասենյակային ծրագրերի նոր փաթեթն ու սկսել փակ փորձարկում: Փաթեթը տրամադրվում է միայն ընկերության խոշոր ու կարևոր հաճախորդներին՝ ոչ մի տվյալ չհրապարակելու պայմանով:
Սովորական օգտագործողները կկարողանան փորձարկել Office 15-ի ամռանը, սակայն կոնկրետ ամսաթիվը հայտնի չէ: Office 15-ի կոմերցիոն տարբերակի թողարկման հետ միասին կթարմացվեն նաև Office 365, Exchange, SharePoint, Lync, Project և Visio ծառայությունները:
Office-ի նոր փաթեթը կփոխարինի ներկայիս 2010 տարբերակին, որի փակ տեստավորումն ավարտվել է 2009-ին: Դատելով այս ժամանակցույցից՝ կարելի է ենթադրել, որ վերջնական Office 15-ը կթողարկվի 2012-ի վերջին:
Սպասվում է, որ Office 15-ը կապահովի սենսորային կառավարում: Նշենք, որ Office-ը Microsoft-ի ամենավաճառվող արտադրանքներից է: 2011-ի չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ ընկերության եկամուտի 30%-ը ստացվել է Office-ից: