Երբ խոսքը գնում է մանիկյուրի տեսակների մասին, անհնար է չհիշատակել եղունգները զարդարելու ճապոնական ոճը: Քանի որ այս երկրում շատ մեծ ուշադրություն է դարձվում nail-art-ին: Սակայն այս ոճը մանիկուր անվանել քիչ է, դա մի գեղարվեստական ստեղծագործություն է: Եթե որոշեք ճապոնական ոճով մատնահարդարում ստանալ, ամենակարևորը` լիքը մանր և գեղեցիկ զարդեր, փայլեր և խաղալիքներ առնելն է:Այս եղանակով դուք կարող եք ոչ միայն գեղեցիկ մատնահարդարում ստանալ, այլ նաև ներկայացնել սեփական երևակայությունը: Իսկ եթե ունենաք համապատասխան զարդեր, կարող եք թեմատիկ մատնահարդարում պատրաստել և ինչ-որ պատմություն զարգացնել:
|