Ինչպես հաղորդում է The Wrap-ը Լեդի Գագան գործարկել է սեփական սոցիալական ցանցը, որը նախատեսված է իր երկրպագուների համար:
Սոցցանցը ստացել է LittleMonsters անվանումը, հենց այսպես է նախընտրում երգչուհին անվանել իր երկրպագուներին:
Ներկա պահին LittleMonsters.com կայքը գտնվում է տեստավորման փուլում: Նրանք ովքեր ցանկանում են մասնակցել տեստավորմանը պետք է գրնացվեն կայքում ՝ մուտքագրելով էլ փոստը, որից հետո կստանան գրանցվելու հրավերը:
Գրանցված օգտագործողները կարող են կիսվել հոլովակներով, նկարներով նաև կարող են նշել իրենց հետաքրքիր օբյեկտները: