Facebook-ի, Twitter-ի և այլ սոցիալական ծառայությունների թարմացումները ստուգելու գայթակղությանն ավելի դժվար է դիմանալ, քան սիգարետին ու ալկոհոլին: Այսպիսի եզրակացության են եկել Չիկագոյի համալսարանի բիզնեսի դպրոցի մասնագետները՝ հարցում անցկացնելով 250 մարդկանց շրջանում:
Հարցվածները նշել են, որ օրվա ընթացքում ամենից շատ զգում են սեքսի և քնի կարիք, իսկ ամենադժվարը հրաժարվում են սոցցանցերից: Ալկոհոլն ու սիգարետը ցուցակի վերջում են, գրում է The Daily Telegraph-ը:
Ավագ հետազատող Վիլհելմ Հոֆմանի խոսքով՝ սոցցանցերից ստիպողաբար հեռու մնալն էլ ավելի է մեծացնում գայթակղությունը:
Համաձայն մեկ այլ հետազոտության՝ ինտերնետի «չարաշահումը» կարող է վնասել ուղեղը՝ փոփոխությունների ենթարկելով կոգնիտիվ-ինտելեկտուալ կարողությունների համար պատասխանատու հատվածը: