Հայտնի զույգը կրկին խոսակցությունների առիթ է տվել: Ջասթին Բիբերն ու Սելենա Գոմեսն արդեն իրենց հանդիպման մեկամյակը նշել են: Այժմ զույգը հանգստանում է Մեքսիկայում: Նրանք զբոսնում են` իրար ձեռք բռնած եւ կարծես լիովին երջանիկ են: Նման զբոսանքներից մեկի ժամանակ պապարացցիները երգչուհու մատնեմատին ոսկե մատանի են նկատել` մեծ ադամանդով: Բացի դա, «Թվիթերի» իր էջում Սելենան գրել է, որ հարսանեկան զգեստ է փնտրում:Սելանա Գոմեսն ու Ջասթին Բիբերն իրենց տարիքին ոչ հարիր կիրք են ցույց տալիս հասարակության մեջ: Միշտ գրկախառնվում են, համբուրվում, իրենց սիրահարների նման պահում: Սակայն պաշտոնական հաստատում, որ նրանք նշանվել են, չի եղել:
|