Ինչպես հաղորդում է Associated Press-ը ավելի քան 30 մլն ինտերնետ օգտագործողներ Իրանում կորցրել են Gmail,Yahoo mail և Hotmail մուտք գործելու հնարավորությունը: Իրանի կապի նախարարության ներկայացուցիչները ընհանուր առմամբ հերքում են այն, որ իրենք են սահմանափակել մուտքը վերոնշյալ ծառայություններին:
Իրանի կառավարությունը հաճախ է սահմանափակում երկրի ինտերնետը: 2009-ի նախագահական ընտրություններից հետո, երբ սկսեցին մասայական անկարգությունները, Իրանը արգելափակեց մուտքը Facebook և Twitter:
Իրանը նաև սպառնում էր փակել Gmail-ի մուտքը , դրա փոխարեն ցանկանալով ստեղծել սեփական փոստային համակարգ: