
Նկարիչ Կարոլինա Սոբեկան ստեղծել է մի հայելի, որի մեջ նայելով՝ սեփական դեմքի փոխարեն կարելի է տեսնել տարբեր կենդանիների դեմքեր: Եռաչափ դիմակը ճշգրիտ կերպով կրկնում է մարդու գլխի շարժումներն ու միմիկան:
«All the Universe is Full of the Lives of Perfect Creatures» (ամբողջ տիեզերքը լի է կատարյալ արարածների կյանքերով) կոչվող հայելին բավական պարզ կառուցվածք ունի:
Թաքնված տեսախցիկը նկարում է մարդուն, իսկ հատուկ ծրագրային ապահովումը վայրկենական փոխանցում է ինֆորմացիան դիմակին, որն անմիջապես արձագանքում է օգտագործողի շարժումներին: