Օնլայն Են 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
|
Գլխավոր » 2012 » Փետրվար » 18 » Ինչպես գրավել տղամարդուն
18:28 Ինչպես գրավել տղամարդուն |
 Հանդիպել եք ձեր երազանքների տղամարդո՞ւն, նա հենց այն է ինչ պե՞տք է, դե՛ ինչպես մանկության ժամանակ էր, հիանալի՜ է: Սակայն կա մեկ խնդի՞ր, նա ամենևին ուշադրություն չի՞ դարձնում ձեզ:Շտապում եմ հայտնել, որ դա այնքան էլ անելանելի խնդիր չէ, մի քիչ խելացիություն, համապատասխան պահվածք, խորամանկություն , համառություն և նա շատ շուտով կլինի ձեր ձեռքերում: Սակայն կան որոշակի հոգեբանական փուլեր, որոնք դուք պետք է հաղթահարեք:
1.Պետք է ազատվել կասկածներից`Ամեն դեպքում ձեզ կտանջի այն միտքը, թե արդյոք արժի գնալ այդ քայլին: Երբեք չհանձնվեք, քանի որ միևնույնն է ոչինչ չունեք կորցնելու, այնպես որ ոչ մի կասկած, գործեք մտածելով: Սկզբի համար ուղղակի ընկերացեք նրա հետ: Դա շատ հին փորձված մեթոդ է: Հաճախ նրան հիշեցրեք իր արժանիքների մասին, տվեք բազմապիսի խորհուրդներ, ուշադիր լսեք նրա բոլոր բողոքները, օգնեք դուրս գալ տարբեր իրավիճակներից և նրան հաճախ հյուրասիրեք սեփական բաղադրատոմսով պատրաստված համեղ ուտեստները, մի խոսքով նրան հոգեբանորեն տրամադրեք այն մտքին, որ դուք միշտ նրա կողքին եք: Եվ հիշեք, դուք ընդհամենը ընկեր եք և ոչ նրա երկրպագուհին, կամ ծառան: Եթե որևէ վիրավորական արտահայտություն կամ հղումներ կլինեն ձեր հասցեին, խորհուրդ է տրվում միանգամից վերջ տալ այդ հարաբերություններին, այլապես ամեն բան կկորցնի իր արժեքը: Իսկ եթե ընկերությունը նորմալ ընթացք ունի, նշանակում է ամեն բան նախատեսված ծրագրով է և շուտով դուք կգրավեք նրա սիրտը: 2. Ներդաշնակություն`փորձեք ամեն ինչ ավելի լուրջ դարձնել, օգնեք նրան ավելի լուրջ խնդիրներում, փորձեք նրան գրավել հետաքրքիր մտքերի միջոցով, հաճախ ժպտացեք նրան, և եթե այս ամենից հետո նա շարունակի ուղղակի մնալ ձեր ընկերը, ապա դուք կատարել եք սխալ ընտրություն:
|
|
Դիտումներ: 1007 |
Ավելացրեց: ADMINISTRATOR
| Գնահատական: 5.0/1 |
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
| Բոլոր Մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
|
|