Facebook-ը բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում (IPO) իրականացնելու նպատակով երեկ ԱՄՆ-ի արժեթղթերի ու բորսաների հանձաժողով է ներկայացրել իր փաստաթղթերը, որոնք բավական հետաքրքիր տեղեկություններ են պարունակում: Վերջապես պաշտոնապես հայտնի է դարձել՝ որքան եկամուտ է ունենում սոցցանցը:
Այսպես, 2011-ին սոցցանցի եկամուտը կազմել է 3,7մլրդ դոլար, որից 1 միլիարդը՝ մաքուր: Նախորդ տարվա համեմատ արդյունքները գրեթե կրկնապատկվել են. 2010-ին Facebook-ի մաքուր եկամուտը կազմել է 606 մլն դոլար:
Եկամտի 85%-ը ստացվում է գովազդից, իսկ 15%-ը՝ վիրտուալ ապրանքների վաճառքից: TechCrunch-ը նշում է, որ Zynga-ի խաղերը նույնպես մեծ եկամուտ են բերում սոցցանցին. խոսքը FarmVille, CityVille և այլ նմանատիպ խաղերի մասին է, որոնք բերում են 12% եկամուտ: Zynga-ն վճարում է Facebook-ին իր խաղերի գովազդի համար, ինչպես նաև կիսվում է վիրտուալ ապրանքների վաճառքից ստացված հասույթով:
Հիշեցնենք, որ Facebook-ը հայտարարել է վորսայում 5 մլրդ դոլար արժողությամբ ակցիաներ ներդնելու մասին: Ակցիաների վաճառքը կմեկնարկի այս տարվա ապրիլին կամ մայիսին: