Օնլայն Են 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
|
Գլխավոր » 2012 » Ապրել » 11 » Ի՞նչ է Dropbox-ը և ինչպես օգտվել
17:48 Ի՞նչ է Dropbox-ը և ինչպես օգտվել |
Dropbox-ը անվճար ծառայություն է, որի միջոցով կարող եք ցանկացած վայրում հասանելի դարձնել ձեր լուսանկարները, վիդեոները, փաստաթղթերը և մնացած այլ ֆայլերը: Օրինակ, եթե աշխատանքի վայրում կամ դպրոցում ունեք ինչ-որ ֆայլեր, որոնք ուզում եք տեսնել նաև տան համակարգչի վրա, ապա անհրաժեշտ է ընդամենը այդ ֆայլերը տեղադրել համապատասխան թղթապանակի մեջ և տան համակարգչում բացել այդ թղթապանակը: Փաստորեն այլևս կարիք չկա ֆայլեր տեղափոխելու համար օգտագործել կրիչներ:

Dropbox-ի շնորհիվ կարող եք նաև հասանելի դարձնել այդ ֆայլերը ձեր ընկերներին այլ մարդկանց:
Եթե նույնիսկ Ձեր համակարգիչը վնասվում է ու սկավառակի վրա գտնվող ֆայլերը ջնջվում են, այլևս կարիք չկա անհանգստանալու, քանի որ այդ ֆայլերը պահպանվում են նաև Dropbox-ի սերվերի վրա: Ինչի՞ց սկսել 1. Այցելեք այստեղ և գրանցվեք:2. Նեռբեռնեք Drobpox ծրագիրը:3. Բացեք և տեղադրեք համակարգչի մեջ4. Տեղադրելուց հետո գրեք Ձեր օգտանունը ու ծածկագիրը 5. Նշեք Dropbox-ի թղթապանակի հասցեն
6. Բացեք այդ թղթապանակը և տեղադրեք ֆայլերը: Այսուհետ այդ թղթապանակում տեղադրված ֆայլերը հասանելի կլինեն ցանկացած վայրում (համակարգիչներ, բջջային հեռախոսներ և այլն), որտեղ տեղադրված կլինի Dropbox ծրագիրը և կլինի ինտերնետի առկայություն: Նշեմ նաև, որ առանց Dropbox ծրագրի ֆայլերը կարող եք տեսնել ինտերնետ դիտարկչի մեջ հավաքելով Dropbox.com:Dropbox-ը սկզբում տալիս է 2.5 ԳԲ ազատ տարածք, որը հնարավոր է շատացնել կամ գումարով, կամ ընկերներին հրավիրելով: Dropbox-ը յուրաքանչյուր հրավերի համար երկու կողմերին հատկացնում է 500 Մբ ազատ տարածք:
|
|
Դիտումներ: 1203 |
Ավելացրեց: ADMINISTRATOR
| Գնահատական: 5.0/1 |
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
| Բոլոր Մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
|
|