Եվ այսպես, եթե Ձեր համակարգչի պրոցեսորը տաքանում է և արդյունքում համակարգիչը անջատվում է պետք է անել հետևյալ քայլերը.1.Ստուգում եք բոլոր հովացուցիչների աշխատանքը, եթե չի աշխատում որևիցե մեկը՝ բնականաբար փոխում եք
2.Թարմացնում եք պրոցեսորի և ալյումինե ջերմակլանիչի միջև քսված ջերմամածուկը (հարկավոր է քսել շատ բարակ շերտով և ոչ մի դեպքում հաստ)
3.Մաքրում եք հովացուցիչների և ալյումինե ջերմակլանիչի փոշիները (մանրակրկիտ): Եթե այս քայլերից հետո ձեր համակարգիչը միևնույնն է անջատվում է՝ ուրեմն փորձեք այս մեթոդը
Բացում ենք կառավարման վահանակը (control panel) ընտրում հոսանքի հատկությունները (power options և հերթականությամբ անում այն քայլերը որոնք նշված են ներքևի նկարների շարքում. 1. Ընտրում եք Ձեր մոտ նշված պլանի change plan settings-ը.
2. ընտրում ենք chang advancer power settings
3. processor power managment-ում ընտրում ենք մինիմում եզրը և 5%-ից իջեցնում մոտ 3%.
4. Նույն processor power managment-ում ընտրում ենք առավելագույն (մաքսիմում) եզրը և 100%-ից իջեցնում մինչև մոտ 80%.
Ահա և վերջ:
|