iAybuben-ը սովորեցնում է հայոց այբուբենը iPhone հեռախոսի միջոցով: Այն ներկայացված է հնաոճ դիզայնով, որտեղ օգտագործվել են հայկական մանրանկարչության տարրեր: iAybuben-ը ունի 2 մաս՝ «Այբուբեն» և «Ստեղնաշար»:
«Այբուբեն» մասը սովորեցնում է հայերեն տառերը: Ներկայացվում է յուրաքանչյուր տառի
ա) անունը` այբ,
բ) տառը` ա,
գ) նշանակությունը` արարիչ,
դ) արտասանությունը` [aɪb], [a]
ե) Ներսես Շնորհալու մեկնաբանությունը ՝ գրաբարով գրված քառատող:
Վերջինս հետաքրքրական է հայերեն արդեն իմացողների համար, իսկ արտասանությունը օգնում է հայերեն նոր ուսումնասիրողներին: «Ստեղնաշար»-ի միջոցով կարելի է տպել և ուղարկել էլ. նամակ կամ SMS: Հայերեն SMS ստանում են ինչպես iPhone, այնպես էլ Nokia հեռախոսները:Ծրագիրը կարող եք ձեռք բերել այստեղից: