ՀԱՐՑՈՒՄ

  
  
ՁԵՐ ՍԵՌԸ ???
  
  
javascript:; javascript:;
        
Ընդհանուր պատասխաններ: 421
  

ՄԻՆԻ-ՉԱՏ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն Են 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Реклама на сайте

.

Գլխավոր » 2012 » Մարտ » 17 » Հաջողություններ սիրո մեջ
20:02
Հաջողություններ սիրո մեջ
Մեր ընթերցողներից մեկի խնդրանքով գրում ենք այս հոդվածը, թե ինչպես հաջողության հասնել սիրո մեջ:Սիրո մեջ հաջողության հասնելու կանոնները, կարծում եմ, շատ չեն տարբերվում կյանքում հաջողության հասնելու կանոններից: Ինչպես և կյանքում, այստեղ նույնպես հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործել: Սա շատ կարևոր է: Ֆիլմերում հաճախ կարող եք տեսնել, թե ինչպես են աղջիկն ու տղան պատահական հանդիպում, ինչպես է նրանց մոտ ակամայից ամեն ինչ ստացվում, կարծես ինչ-որ անտեսանելի ձեռք օգնում է նրանց: Բայց իրական կյանքում այդպես չէ: Դա չի նշանակում, որ կյանքում նման պատմություններ չկան կամ հրաշքներ չեն լինում: Իհարկե, լինում են, բայց հավանականությունը, որ դա կլինի հենց ձեզ հետ, շատ փոքր է: Այնպես որ, մի սպասեք դրան, մի սպասեք, որ ինչ-որ բան ինքն իրեն կստացվի, դուք ինքներդ պետք է ստեղծեք այդ «հրաշքները»: Սիրո մեջ հաջողության հասնելու համար հաճախ անհրաժեշտ է լինում անել ընդամենը մի փոքրիկ քայլ, որը շատերը չեն անում:

Եղեք համառ, բայց ոչ ձանձրացնելու աստիճան: Մի եղեք «կպչուն», մի հետապնդեք ձեր սիրելիին: Փորձեք անել ոչ թե այն, ինչ ձեզ է դուր գալիս, այլ այն, ինչը դուր է գալիս նրան: Մի խոսեք այն թեմաներով, որոնք ձեզ են հաճելի, այլ հասկացեք, թե ինչն է դուր գալիս նրան և խոսեք այդ թեմաներով: Եթե մերժում եք ստանում, մի «այրեք կամուրջները ձեր հետևից», հաճախ դա լինում է ակնթարթային որոշում և հետո ամեն ինչ հնարավոր է ետ բերել: Պատրաստ եղեք փոխվելու: Մենք միշտ սպասում ենք, որ դիմացինը պետք է փոխվի, որ նա պետք է մեզ համապատասխանի, իսկ մենք փոխվելու կարիք չունենք: Բայց դա այդպես չէ: Ամենակարևոր քայլերից մեկը, որը դուք կարող եք անել, փոխվել ինքներդ: Եթե սխալվում եք, ընդունեք ձեր սխալը միանգամից և ներողություն խնդրեք: Մի թողեք ձեր ինքնասիրությանը արգելքներ ստեղծել ձեր մեջ: Եղեք դրական, անընդհատ ժպտացեք, մի բողոքեք: Եղեք այնպիսին, որ ձեր կողքին գտնվելիս նրան թվա, որ աշխարհում ամեն ինչ հիասքանչ է, որ վատ բաներ չկան: Փորձեք գտնել ընդհանուր հետաքրքրություններ: Ավելի ամուր են այն զույգերը, որոնք ունեն ընդհանուր թեմաներ, որոնք ունեն նույն հետաքրքրությունները և շարժվում են նույն ուղղությամբ: Հարգեք նրա որոշումները, նույնիսկ եթե դա այն չէ, ինչին դուք սպասում էիք: Ցույց տվեք, որ լուրջ եք վերաբերվում նրան, որ նրա ամեն մի խոսքը թանկ է ձեզ համար:

Հոդվածի այս մասում կտանք ավելի պրակտիկ խորհուրդներ: Ձեր ապագա զույգի հետ անընդհատ մի խոսեք միայն սիրո թեմաներով: Սկզբում ավելի լավ է դարձեք լավ ընկերներ: Վերաբերվեք նրան այնպես, կարծես նա ձեր լավագույն ընկերն է: Թատրոն գնացեք, կինո գնացեք և պարտադիր չէ, որ լինեք երկուսով: Անակնկալներ մատուցեք: Արեք դա ոչ միայն տոն օրերին և ոչ միայն նվերների տեսքով: Ուղղակի պարգևեք նրան այնպիսի պահեր, որոնք երկար կմնան նրա հիշողության մեջ և միայն դրական հուշեր կարթնացնեն:Տղաներին: Երբեք մի մոռացեք Մարտի 8-ը, Ապրիլի 7-ը, Վալենտինի օրը, Սուրբ Սարգսի օրը, Ձեր հանդիպման տարեդարձը և իհարկե՝ նրա Ծննդյան օրը: Այդ օրերին ողջ ուշադրությունը կենտրոնացրեք նրա վրա և ոչ միայն նվերների տեսքով: Ծաղիկներ նվիրեք ձեր սիրելիին տարվա ոչ տոնական օրերին: Պարտադիր չէ, որ դա լինի հաճախ, բայց արեք դա:

Եվ վերջում, եթե դուք ինչ-որ մեկին սիրում եք, ապա նա պետք է լինի ձեզ համար ամենաթանկ մարդը: Նրա հետ պետք է անցնեն ձեր կյանքի լավագույն օրերը, նրա հետ պետք է կապված լինեն ձեր ամենավառ հիշողությունները, նրա կողքին դուք պետք է ձեզ զգաք ամենաերջանիկը և նրա մասին պետք է լինեն ձեր բոլոր մտքերը:
Դիտումներ: 1202 | Ավելացրեց: ADMINISTRATOR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր Մեկնաբանությունները: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Имя *:
Email:
Код *:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ և ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՐԵԼ ՄԵԶ Xar2.do.am@mail.ru ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻՆ:

Like Like We Like

Օրացույց

«  Մարտ 2012  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

ԴԻՏՈՒՄՆԵՐ

ԿԱՅՔԻ ԸՆԿԵՐ



Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

Название сайта

ՄԵՐ ԲԱՆՆԵՐԸ


Create your own banner at mybannermaker.com!

Վերցնել Կոդը

Клик

Կայքը Վաճառվում Է


Բոլոր իրավունքները պաշտպանված են ©2011-2012



Current Position
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ կայքին հարկավոր են ՄՈԴԵՌԱՏՈՐՆԵՐ,ցանկացողները գրեն ՄԻՆԻ-ՉԱՏՈՒՄ