Google ընկերությունը ծրագրում է սկսել հատուկ ակնոցում ներդրված համակարգչի փորձարկումները: Ինովացիոն ակնոցի ապակիներից մեկն իրականում էկրան է, որի վրա ցուցադրվում են տվյալներ: Հաղորդում է 9to5Google-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին:
Առաջին անգամ այս մշակման մասին հայտնի է դարձել 2011-ի վերջին. The New York Times-ը հաղորդեց, որ Google-ն աշխատանքի է ընդունել մասնագետների, որոնք զբաղվում են հատուկ համակարգիչներով: Սակայն պաշտոնապես այս ինֆորմացիան չի հաստատվել:
Սպասվում է, որ ակնոց-համակարգիչը կաշխատի Android օպերացիոն համակարգով, կունենա 1 ԳՀց պրոցեսոր, 256 մբ օպերատիվ և 8 գբ ներդրված հիշողություն:
Ակնոցը կղեկավարվի գլխի շարժումներով ու ձայնային հրահանգներով: 2011-ի ավարտին հայտնի է դարձել նաև, որ նման տեխնոլոգիաներով հետաքրքրվում է նաև Apple ընկերությունը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Apple-ը մշակում է թևին ամրացվող մինի-համակարգիչ, որը շատ նման է iPod նվագարկչին: