Համացանցի օգտատերերը հավանաբար նկատել են, որ ինտերնետային շատ կայքեր օգտագործում են Facebook սոցիալական ցանցը` որպես մեկնաբանություններ թողնելու պլատֆորմ: Եթե դա անգամ օգտատերերին դուր չգա, տարբեր ինտերնետային կայքերում տեղադրված մեկնաբանությունները հայտնվում են նաև Facebook-ի էջում: Մեկնաբանությունների այս համակարգը շատ հայտնի է:
Daily Tech-ը հաղորդում է, որ Google ընկերությունը պատրաստվում է թողարկել իր սեփական մեկնաբանությունների համակարգը` այդ կերպ պայքարելով Facebook-ի դեմ:
Բլոգեր Սաուդ Ալ-Հավավին երեկ հաղորդել է, որ մեկնաբանությունների պլատֆորմը, որի մասին նախկինում տեղեկություններ չեն եղել, քննարկվել է Google ընկերության G-Saudi Arabia միջոցառման ժամանակ: Ակնկալվում է, որ սա իր կապերը կունենա նաև Google+ սոցիալական ցանցի հետ:
Անկասկած է, որ Google-ը հույս ունի, որ մեկնաբանությունների համակարգը կօգնի առավել շատ օգտատերեր ունենալ Google+ սոցիալական ցանցում:
|