Facebook-ն այսուհետ օգտատերերին թույլ է տալիս, որ վերջիններս իրենց մասին առավել շատ տվյալներ ներբեռնեն:PCMag.com-ը հաղորդում է, որ ընկերությունը Privacy Timeline-ում տեղադրված հայտարարության մեջ ասել է, որ այսուհետ օգտատերերը կարող են ներբեռնել նաև տեղեկություններ ընկերության նախկինում ստացած հայցերի, IP հասցեների և նախկին անունների վերաբերյալ:Սոցիալական ցանցի գրեթե 900 միլիոն օգտատերերի համար հասանելի կլինի ոչ միայն այս, այլև տվյալների կատեգորիաները ներբեռնելու հնարավորությունը։Առաջին անգամ ընկերությունն օգտատերերին անձնական տվյալները ներբեռնելու հնարավորություն էր տվել 2010 թվականի հոկտեմբերին, երբ սոցիալական ցանցի անվտագության հետ կապված խնդիրներ կային:
|