Facebook սոցցանցը բացատրել է այսօր առավոտյան տեղի ունեցած խափանումների պատճառը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:«Խնդիրը լուծվել է, և բոլոր օգտտերերի համար Facebook-ը դարձյալ հասանելի կլինի»,- մեջբերում է գործակալությունը սոցցանցի ներկայացուցչին: Ընդ որում, խափանման պատճառների մասին որևէ մեկնաբանություն չի տրվել:Հիշեցնենք. այսօր առավոտյան Եվրոպայի մի շարք երկրների, ինչպես նաև Հայաստանի ֆեյսբուքյան օգտատերերի մոտ խնդիրներ են առաջացել սոցցանցի էջ մուտք գործելիս: Ընդ որում, չի աշխատել նաև Facebook-ի բջջային տարբերակը:Երկու ժամ անց խնդիրը կարգավորվել է: Որոշ ենթադրություններով՝ սոցցանցի վրա հարձակում են գործել Anonymous խմբի ցանցահենները: Սակայն վերջինիս ներկայացուցիչները Twitter-ի իրենց բլոգում հայտարարել են, որ իրենք որևէ կապ չունեն դրա հետ:
|