Օնլայն Են 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
|
Գլխավոր » 2012 » Մարտ » 31 » Facebook-ը կզբաղվի ինքնասպանությունների կանխմամբ
14:47 Facebook-ը կզբաղվի ինքնասպանությունների կանխմամբ |
Facebook սոցիալական ցանցն աշխատում է ինքնասպանության մասին մտածող մարդկանց օգնության ծրագրի բարելավման վրա: Անցյալ տարվա դեկտեմբերին Facebook-ը մարդկանց ինքնասպանությունների կանխման Ազգային դաշինք հասարակական կազմակերպության հետ համատեղ թողարկել է ինքնասպանությունների կանխման հատուկ ծրագիր,- հաղորդում է Mignews-ը՝ վկայակոչելով ABC հեռուստատեսությանը: Ծրագիրը հնարավորություն է տալիս ԱՄՆ-ում և Կանադայում սոցիալական ցանցերից օգտվողներին հայտնել իրենց ընկերների ինքնասպանության մտքերի մասին, որից հետո ինքնասպանության պոտենցիալ զոհին հաղորդագրություն է գալիս՝ ինքնասպանությունների կանխման Ազգային թեժ գիծ զահգահարելու կամ էլ ճգնաժամային կառավարման մասնագետի հետ օնլայն զրույց սկսելու կոչով: Հաճախ ինքնասպանություն գործել ցանկացողներն այդ մասին հաղորդագրություն են թողնում Facebook-ում: Սոցիալական ցանցը հաշվարկել է ավելի քան 850 մլն գրանցված:
|
|
Դիտումներ: 1039 |
Ավելացրեց: ADMINISTRATOR
| Գնահատական: 5.0/1 |
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
| Բոլոր Մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
|
|