Facebook-ն այժմ դիտարկում է օնլայն խաղատների հետ համագործակցելու հնարավորությունն, ինչի արդյունքում սոցցանցում կարող է ավելացվել օնլայն խաղադրույքներ անելու ու խաղալու հնարավորություն: Հաղորդում է The Daily Mail-ը:
Այժմ սոցցանցը բանակցություններ է վարում խաղատնային բիզնեսի 20 փորձագետների, խորհրդատուների և խաղատների ներկայացուցիչների հետ: Facebook-ի ապագա գործընկերներից կարող են լինել Gamesys և 888 օնլայն խաղատները:
Վերլուծաբանների խոսքով՝ այդպիսի համագործակցությունը շատ հավանական է, քանի որ սոցցանցը փնտրում է եկամտի նոր աղբյուրներ, իսկ խաղատները՝ նոր շուկաներ: Սակայն միևնույն ժամանակ սոցցանցում օնլայն խաղատների գործարկումը կարող է առաջացնել շատ երկրների իշխանությունների դժգոհությունն ու բողոքը: