Միջին տարիքի կանայք, որոնք պարբերաբար փոքր քանակությամբ ալկոհոլ են օգտագործում, ավելի երկար են ապրում: Այս մասին վկայում է ամերիկացի գիտնականների հետազոտությունը: Հարվարդի համալսարանի հասարակական առողջության դպրոցի իրականացրած լայնամասշտաբ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 50 տարեկանից բարձր կանայք, որոնք մի տեսակի ալկոհոլ են օգտագործում շաբաթվա 5-7 օրերի ընթացքում, ավելի լավ առողջություն են ունենում տարեց հասակում, քան նրանք, որոնք չեն օգտագործում կամ երկու եւ ավելի տեսակներ են օգտագործում: Նշենք, որ հետազոտությանը մասնակցել է 14 հազար կամավորներ: Պարզվել է, որ մի տեսակիալկոհոլ օգտագործողները 50 տոկոսով ավելի առողջ ծերություն են ունեցել: Փորձագետները, այնուամենայնիվ, խորհուրդ են տալիս չչարաշահել ալկոհոլը:
|