Ինչպես գրված է Google-ի պաշտոնական բլոգում, ընկերությունը թողարկել է Android ՕՀ-ի համար նախատեսված Chrome դիտարկչի բետա-տարբերակը:
Ինչպես համակարգչային, այնպես էլ բջջային դիտարկիչը ապահովում է գրաֆիկայի սարքային արագացում և հիմնված է JavaScript V8-ի վրա: Chrome-ում նախատեսված է նաև բացված պատուհաններն արագ դիտելու հնարավորություն: Բացի այդ՝ սմարթֆոններում պատուհանները կդասավորվեն ուղղահայաց, իսկ պլանշետներում՝ հորիզոնական:
Նրանք, ովքեր Chrome-ն օգտագործում են և՛ համակարգչում, և՛ բջջայինում, հնարավորություն կունենան սինխրոնիզացնելու Favourites թղթապանակը, ինչպես նաև հասանելի կլինի Incognito ռեժիմը:
Նշենք նաև, որ դիտարկիչի բջջային տարբերակը չի սպասարկի Adobe Flash:
Բետա-տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից, սակայն նշենք, որ այն աշխատում է միայն Ice Cream Sandwich տարբերակի վրա: