Օնլայն Են 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
|
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 14 » Ծաղիկների նշանակությունը
14:40 Ծաղիկների նշանակությունը |

Չի կարելի ծաղկեփնջի մեջ ներառել սուր հոտով ծաղիկներ, ինչպես նաև ծաղկեփունջը չպետք է լինի խիստ ծանր, քանզի հարսը այն պետք է բռնի գրեթե ողջ օրվա ընթացքում: Ծաղիկների ընտրության ժամանակ մեծ նշանակություն է տրվում հարսի տարիքին: Հասուն կնոջը ավելի հարմար են վառ գույները, էկզոտիկ ծաղիկները և ավանգարդ ձևերը: Երիտասարդ հարսիկին կարելի է առաջարկել նուրբ և մեղմ գույներով ծաղիկներ, որոնք կընդգծեն նրա անմեղությունը և համապատասխան կլինեն հարսի կոկոն գեղեցկությանը: Թերթիկները նոր բացող ծաղիկ հիշեցնող գեղաշուք հարսի ձեռքերում աննման կդիտվեն նոր բացվող, դաշտային և անտառային ծաղիկների նրբաճաշակ համադրությունը: Նման ծաղկեփնջի բնական լինելը կընդգծի նրա նուրբ գեղեցկությունը: Հարսանեկան ծաղկեփնջին հատուկ իմաստ կարող է հաղորդել ծաղիկների նշանակության իմացությունը: Այն կարող է բացահայտել նվիրվող ծաղկեփնջի գաղտնի նշանակությունը:
Ալարկոտ (Лень) -ընտանիքի խորհրդանիշ:Ամբրոզիա - ձեր սերը փոխադարձ է:Անմոռուկ - հիշողություններ, անկեղծ սեր:Անյուտայի աչիկներ - իմ մտքերը քեզնով են տարված:Արեւածաղիկ - հպարտություն:Աստղածաղիկ (Астра) - սիրո, նրբաճաշակության խորհրդանիշ:Բաղեղ, պատատուկ (плющ) - հավատարմություն, ընկերություն, կապվածություն:Բեգոնիա -ի սրտե ընկերություն:Գարնանածաղիկ (примула) - ես չեմ կարող ապրել առանց քեզ, երեկոյան` անհամատեղելիություն:Գաուլտերիա - ներդաշնակություն:Գլադիոլուս - ես իրոք անկեղծ եմ, գլադիատորների ծաղիկ:Գլիցինիա - բարի գալուստ:Գլոկսինիա - սեր առաջին հայացքից:Դափնեվարդ (Олеандр) - ուշադրություն:Դելֆինիում - փոփոխականություն:Զանգակներ - հնազանդություն:Զանգակներ իռլանդական - հաջողություն:Ժասմին - դու ինձ երբեւէ կսիրե±ս:Իրիս - քո ընկերությունը թանկ է ինձ համար:Լամինարիա - տխրություն:Լեռնավարդ (Азалиа) - իմ կիրքը քո նկատմամբ անսահման է,Դու այնպես նուրբ ես, պահպանիր քեզ ինձ համար:Լիլիա - նարնջագույն` ատելություն, սպիտակ` մաքրություն, անմեղություն, վեհաշությություն, դեղին` թեթեւամտություն, սուտ, կալլա` գեղեցկուհի, վագրագույն` հպարտություն:Խոլորձ (Орхидея) - սեր, նրբաճաշակություն, գեղեցկություն:Խորդենի (Герань) - անմտածվածություն:Կակաչ - մշտական քուն, մոռացություն, կարմիր` հաճույք, բավականություն, դեղին` հարստություն, հաջողություն:Կակտուս - համառություն:Կղբի, Մագնոլիա - վեհանձնություն, գերազանց սիրեկան, հեղինակություն:Հարդենիա - Դու իմ սերն ես, Դու հիասքանչ ես:Հերացինտ - երկնագույն` համաձայնեցվածություն, բոսորագույն` մոռացիր ինձ, կարմիր` խաղ, սպիտակ` ես կաղոփեմ քեզ համար, դեղին` խանդ:Հոտավետ սիսեռ (Душистый горошек) - ցտեսություն, հեռանալ:Հորտենզիա - սառնություն, անտարբերություն:Ձարխոտ (Папоротник) - մոգական, վստահություն:Մանուշակ - արժանապատվություն, համեստություն, սպիտակ` փորձենք երջանիկ լինել:Մարգարիտկա - անմեղություն, մաքրություն:Մրտենի (Мирт) - սեր, հարսանիք, հրեական խորհրդանիշ:Մեխակ - վարդագույն` երբեք քեզ չեմ մոռանա, կարմիր` հիացմունք, սիրտս ցավում է քեզ համար, բոսորագույն` փոփոխականություն, միագույն` այո, ոչ միագույն` ոչ, սպիտակ` անմեղություն, անկեղծ սեր, դեղին` դու խուսափում ես ինձնից:Յասաման - գեղեցկուհի:Նարգիզ - միշտ եղիր այնպես, ինչպես կաս:Նարդոս (Лаванда) -հիացմունք, մենություն:Վաղինակ (Наготки) - տխրություն, խանդ, դաժանություն:Վայրի ելակի ծառ - ես քեզ սիրում եմ:Վարդ - կարմիր` սեր, ես քեզ սիրում եմ, կիրք, մուգ կարմիր` սուգ, վարդագույն` գերագույն երջանկություն, սպիտակ` մաքրություն, անմեղություն, թեյի` ես միշտ հիշում եմ, սպիտակ չորացած` ավելի լավ է մահ, քան անամոթություն, դեղին` խանդ, զգացմունքները պահպանելու փորձ:Վասիլյոկ - չեմ համարձակվում արտահայտել զգացմունքներս:Ցինիա - կարմիր` երկարատեւ կապվածություն, սպիտակ` բարություն, մեծահոգություն, դեղին` ես քեզ հիշում եմ ամեն օր:Փշարմավ (Остролит) - ընտանեկան երջանկություն, պաշտպանություն:Քամելիա - հիացմունք, վարդագույն` կարոտում եմ քեզ, կարմիր` դու հուրն ես իմ սրտի, սպիտակ` դու հիասքանչ ես:Քաջվարդ (пион) - երջանիկ հարսանիք, ուրախ կյանք:Ոսկեծաղիկ (Хризантема) - դու հիանալի ընկեր ես, կարմիր` ես սիրում եմ, սպիտակ` ճշմարտություն, դեղին` քնքուշ սեր:Քրքրում, զաֆրան (Крокус) - ուրախություն:Ֆրեզիա - վստահություն: |
|
|
Դիտումներ: 833 |
Ավելացրեց: ADMINISTRATOR
| Գնահատական: 5.0/1 |
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
| Բոլոր Մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
|
|