Գլխավոր » 2012»Ապրել»6 » «ԱրմենՏել»-ը զգուշացնում է իր հաճախորդներին
23:07
«ԱրմենՏել»-ը զգուշացնում է իր հաճախորդներին
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է ֆիքսված հեռախոսակապի կորպորատիվ հաճախորդներին, որ վերջին շրջանում նկատվում են Asterisk համակարգի վրա աշխատող ծրագրային հեռախոսային կայանները չարագործների կողմից կոտրելու ու չարտոնված զանգեր կատարելու դեպքեր: Նման միջամտություններով չարագործները կատարում են զանգեր` միջազգային տարբեր ուղություններով: Արդյունքում հաճախորդները ստիպված են վճարել իրենց կողմից չկատարած զանգերի դիմաց:Ընկերությունը կոչ է անում Asterisk համակարգի վրա աշխատող ծրագրային հեռախոսային կայաններն օգտագործող հաճախորդներին կատարել կարգավորումներ` չարտոնված զանգերից խուսափելու համար: Համապատասխան հրահանգները տեղադրված են «ԱրմենՏել» ընկերության պաշտոնական կայքի` safe.beeline.amէջում:Ընկերությունը հորդորում է իր հաճախորդներին կասկածելի ուղություններով զանգեր հայտնաբերելու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին: